Պետությանը պատճառված 2 մլն 342 հազար ԱՄՆ դոլար վնասի վերականգնում` Երևանում. ամփոփվել են Երևանի դատախազության 2024 թ․ աշխատանքները

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 24-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության 2024 թվականի աշխատանքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ամփոփմանը ներկա են եղել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը,  Երևան քաղաքի դատախազության, վարչական շրջանների դատախազները, այլք:

Ռաֆայել Մանուկյանը ներկայացրել է Երևան քաղաքի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով նախաձեռնված վարույթների վիճակագրությանը, դատարան հանձնված քրեական վարույթներին և դատարաններում ավարտված քրեական գործերին: Երևան քաղաքի դատախազի խոսքով՝ 2024 թվականին Երևան քաղաքում արձանագրվել է սպանության 15 դեպք (2023 թվականին՝ 22 դեպք), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 754 դեպք (2023 թվականին՝ 873 դեպք), մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 44 դեպք (2023 թվականին՝ 43 դեպք):

Ռաֆայել Մանուկյանի տեղեկացմամբ, 2024 թվականին Երևան քաղաքում արձանագրվել է պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու, ծառայողական լիազորությունների շրջանակից դուրս գալու  189 դեպք (2023 թվականին՝ 266 դեպք), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 118 դեպք (2023 թվականին՝ 209 դեպք):

Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազների կողմից 2024 թվականին  հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3697 քրեական վարույթ՝ 3996 անձի վերաբերյալ:

Ռաֆայել Մանուկյանի խոսքով՝ Երևան քաղաքի քննչական վարչությունում և վարչական շրջաններում քննվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 1 միլիարդ 390 միլիոն 835 հազար դրամ, որից վերականգնվել է 924 միլիոն 915 հազար դրամը:

Երևան քաղաքի դատախազությունում, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականին կատարվել է 20 ուսումնասիրություն, դատարան ներկայացվել է 4 հայցադիմում: