Բացահայտվել է պարեկների կողմից վարչական իրավախախտման ավելի քան 280 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք․ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է պարեկների կողմից մի շարք վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները 2023-2024 թվականների ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, տրանսպորտային միջոցներ վարած մի շարք անձանց կողմից որևէ իրավախախտում կատարված չլինելու պայմաններում, առանց նրանց մասնակցության վերջիններիս նկատմամբ կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ: Յուրաքանչյուր դեպքում պարեկները կազմել են մինչև 15 կեղծ արձանագրություն, որոնց հիման վրա էլ որոշումներ են կայացվել հիշյալ վարորդներին 5000-100․000 ՀՀ դրամով տուգանելու վերաբերյալ՝ դրանք մուտքագրելով փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգ: Ընդհանուր առմամբ՝ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություն:

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել 19 պարեկի, որոնցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել գործուն զղջալու հիմքով:

17 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ դատախազի կողմից հասատվել և ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: