Ամփոփվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2024 թ․ աշխատանքները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 22-ին ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Դավիթ Աղաջանյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, վարչական շրջանների դատախազության դատախազները, այլք:

Դավիթ Աղաջանյանը ներկայացրել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով նախաձեռնված վարույթների վիճակագրությանը, դատարան հանձնված քրեական վարույթներին և դատարաններում ավարտված քրեական գործերին: Վարչական շրջանների դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2321 վարույթ (2023 թվականին` 2615 քրեական վարույթ), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 404 քրեական վարույթ` 438 անձի վերաբերյալ (2023 թվականի՝ 346 քրեական վարույթ` 399 անձի վերաբերյալ), դատարաններում ավարտվել է 204 քրեական գործ՝ 217 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 229 քրեական գործ՝ 243 անձի վերաբերյալ):

Դավիթ Աղաջանյանի տեղեկացմամբ, 2024 թվականին քրեական վարույթներով պետությանը և համայնքին պատճառվել է շուրջ 42 միլիոն դրամի վնաս, որից վերականգնվել է շուրջ 28 միլիոն դրամը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է 2025 թվականին ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը: