ՆԳՆ-ն հերքում է Տիգրան Ավինյանին․ վթարված մեքենաներից ընդամենը մեկն է եղել ամառային անվադողերով

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ձյան առատ տեղումների ժամանակ մայրաքաղաքում ստեղծված իրավիճակին, գործակարգավարական այսօրվա նիստի ժամանակ նշել է, որ խցանումների առաջացման 80 տոկոսը ամառային անվադողերով ավտոմեքենաների ԱՊՊԱ-ների հետևանքով էր։

«Մի հատ թեթև իրար քսելու պատճառով ժամերով սպասել ու ստեղծել են կիլոմետրանոց հերթեր։ Եվ մարդիկ մեղավոր չեն, մարդիկ չեն կարող մեղավոր լինել այստեղ։ Մարդիկ, միգուցե, մեղավոր են, որ ամառային անվադողերով են դուրս եկել փողոց, բայց, այնուամենայնիվ, այդ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է։ Աղետ է այն առումով, որ ամեն իրար թեթև քսված մեքենաները ժամերով ամբողջ երթևեկությունը կանգնեցնում են»,-ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ սա խնդիր է ստեղծել նաև աղ ու ավազ ցանող տեխնիկայի համար։

Factor TV-ն ՆԳՆ խոսնակից հետաքրքրվեց, թե այս օրերին ՆԳՆ-ն քանի ՃՏՊ է արձանագրել և մեքենաներից քանիսն են եղել ամառային անվադողերով։

«Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։ Նշված 482 պատահարների հաշվառմամբ՝ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով։ Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռային մաշված անվադողերով»,- ասաց Նարեկ Սարգսյանը։ Ըստ ՆԳՆ խոսնակի՝ նշված բոլոր 482 դեպքերում պարեկային ծառայողներն են մոտեցել և արձանագրել վթարը։

Ստացվում է՝ ՆԳՆ-ն հերքում է Տիգրան Ավինյանի պնդումը։ Ուշագրավ է, որ այսօր քաղաքապետը նշեց, որ այս համատեքստում մտադիր է Երևանի ՏԻՄ օրենքում նոր փոփոխություն առաջարկել։ Ըստ այդ փոփոխությունների՝ պատահարների դեպքում փողոցի երթևեկելի մասը փակ պահելու համար կսահմանվի 15 րոպե, հակառակ դեպքում՝ կսահմանվի պատասխանատվություն։

Արփի Հակոբյան