Մերցը հաղթում է, Շոլցը՝ տապալվում․ Գերմանիայի ընտրությունների արդյունքները

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Գերմանիայի Բունդեսթագի արտահերթ ընտրություններում, որոնք տեղի են ունեցել կիրակի՝ փետրվարի 23-ին, հաղթել է ընդդիմադիր պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը (Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն)՝ հավաքելով ձայների 28,5 տոկոսը։ Սա 2-5 տոկոսային կետով պակաս է առավելագույն թվից, որին դաշինքը հասել է ընդդիմադիր երեքուկես տարիների ընթացքում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Tagesschau.de-ի՝ սոցիոլոգները կարծում են, որ սպասվածից պակաս արդյունքի պատճառներից մեկը կանցլեր Անգելա Մերկելի ժառանգությունն է և նրա լիբերալ միգրացիոն քաղաքականությունը։

Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը վաղուց հայտարարել է կուրսի փոփոխության մասին, սակայն, ըստ ամենայնի, նրան չի հաջողվել համոզել բոլոր նրանց, ովքեր մինչև վերջերս պատրաստ էին քվեարկել կուսակցության օգտին: Մերցը հուսով է, որ մինչև ապրիլի վերջ կստանձնի իր պաշտոնը:

Հաղորդվում է, որ մինչև ուշ գիշեր ՔԴՄ/ՔՍՄ ապագա իշխող կոալիցիայում պահպանվում էր ինտրիգը։ Եթե Սահրա Վագենկնեխտի ձախ պոպուլիստական միությունը հաղթահարեր խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 5 տոկոսի շեմը, ապա հնարավոր կլիներ միայն կառավարական կոալիցիա, որը բաղկացած կլիներ ՔԴՄ/ՔՍՄ-ից, Սոցիալ դեմոկրատական կուսակցությունից և ձախ-ազատական «Դաշինք 90/Կանաչներ»-ից: Սա շատ ավելի կդժվարացներ կառավարության ձևավորումը, քանի որ պահպանողականները խոր տարաձայնություններ ունեն Կանաչների հետ:

Այնուամենայնիվ, ձախ պոպուլիստները, որոնք հավաքել են 4,972 տոկոս ձայն, չեն մտել Բունդեսթագ, և մեծամասնական կառավարական կոալիցիա կարող են ստեղծել ՔԴՄ/ՔՍՄ-ն և Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը՝ առանց Կանաչների:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի