Նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն
Հասարակություն
21.02.2025 | 18:21
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հերթական այցն է ունեցել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ․ տեղեկացնում են գերատեսչությունից։
Նախարարը շրջայց է կատարել հաստատությունում, հետևել իրականացվող ընթացիկ աշխատանքներին։
Այցի ընթացքում քննարկվել են ավագ սերնդի ներկայացուցիչներին մատուցվող ծառայությունների գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպման շրջանակում նախարարը զրույց է ունեցել հաստատությունում խնամք ստացող բնակիչների և աշխատակիցների հետ։