Մեծ Բրիտանիան ՌԴ-ի կողմից խաղաղության ձգտում չի տեսնում․ ԱԳՆ ղեկավար

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, որ չի տեսնում, թե Ռուսաստանը խաղաղության է ձգտում Ուկրաինայի հետ: Այս մասին նա Reuters-ին ասել է Յոհաննեսբուրգում G20-ի արտգործնախարարների փակ հանդիպումից հետո, որտեղ ելույթ է ունեցել ՌԴ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք անգամ մոտ չենք բանակցային կարգավորմանը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Բրիտանիան կաջակցի Ուկրաինայում խաղաղապահների տեղակայմանը ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների բացակայության դեպքում:

«Ես պետք է ասեմ, որ երբ ես լսում եմ ռուսներին և այն, ինչ Լավրովը հենց նոր ասաց դահլիճում, չեմ տեսնում իրական ձգտում խաղաղության հասնելու համար»,- հավելել է Լամմին։

Նրա խոսքով՝ այժմ կրիտիկական պահ է, եվրոպական երկրները պետք է մեծացնեն պաշտպանության համար ծախսերը։ Նա նաև հաստատել է պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2,5%-ին հասցնելու և Ուկրաինային աջակցությունը շարունակելու նպատակը։

«Մենք հավատարիմ ենք Ուկրաինային տարեկան 3 միլիարդ ֆունտ սթերլինգ տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը շարունակվում է»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի