ԶՈՒ-ում հետաձգվել են երդման արարողությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը․ ՊՆ
Հասարակություն
21.02.2025 | 11:06
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է»,- ասված է հաղորդագրությունում։