Ձյան պատճառով դպրոցներում դասերը հետաձգվում են. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացնում է, որ ձյան պատճառով դպրոցներում դասերը վաղը հետաձգվում են։ «Հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով»,- գրել է Անդրեասյանը։