Պատերազմից 4,5 տարի անց 82 աճյուն հողին չի հանձնվել․ ՔԿ

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

44-օրյա պատերազմից 4,5 տարի անց 82 աճյուն դեռևս հողին չի հանձնվել։ Այս մասին Factor.am-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Ագրեսիայի հետևանքով զոհված 82 զինծառայողների հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները։ 2024 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա փետրվարի 16-ն իրականացված աշխատանքների արդյունքում 6 զինծառայողների հարազատներ ընդունել են զոհվելու փաստը և կատարել հուղարկավորում»,- փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անցած շաբաթ հայտնեց, որ չեն հուղարկավորվել արտերկրում նույնականացված այն աճյունները, որոնց նույնականացման արդյունքների հետ ծնողները համաձայն չեն եղել։ Նախարարի խոսքով՝ կան և՛ Հայաստանում, և՛ արտերկրում հաստատված նույնական ԴՆԹ պատասխաններ, որոնց արդյունքում ծնողն աճյունը հուղարկավորել է, սակայն դրանք փոքր թիվ են կազմում։

Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը երկու տարի առաջ հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն վերցրել, հուղարկավորվելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում։ Ավետիսյանը 44-օրյա պատերազմից հետո զբաղվում էր «Եռաբլուր»-ում կատարվող հուղարկավորությունների համակարգմամբ։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհված և հետագայում նույնականացված, սակայն ընտանիքների անդամների կողմից նույնականացմած փաստը չընդունած զինծառայողների մասունքներ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չեն հուղարկավորվել։

Անի Թամրազյան