«Եղիցի լույս» մրցանակբաշխության պատվավոր մրցանակը շնորհվել է Տիգրան Մանսուրյանին

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հադիսավոր արարողությունը: Պատվավոր մրցանակն այս տարի շնորհվել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Եկեղեցու շքանշանակիր Տիգրան Մանսուրյանին:

Միջոցառումը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին ողջունեց կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Վերջինս հաստատեց, որ կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ է, որ «Եղիցի լույս» մրցանակբաշխության միասնական գեղարվեստական խորհուրդը միաձայն ընտրել է Տիգրան Մանսուրյանին: Շնորհավորելով մաեստրոյին` նա նշեց, որ կարևոր և պատվավոր այս մրցանակը հանձնվում է մի մարդու, ով իր մեջ կրում է հոգևորը, լուսավորն ու հանճարը:

Այնուհետև ներկաներին ողջունեց ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Մշակույթի նախարարն անդրադարձ կատարեց այն փաստին, որ հայ մշակույթը իր պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ վերազարթոնքի և վերածնման առիթներ է ունեցել: Հիշելով մաեստրո Մասուրյանի ասած խոսքը, թե «Մենք այդպես էլ չկարողացանք մոտենալ և վերցնել Կոմիտասի նետած ձեռնոցը: Ես շատ անհանգիստ եմ, երանի եկող սերունդները նույն քան անհագիստ լինեն»` պրն. Արմեն Ամիրյանը նշեց. «Այսօր ճիշտ նույն պատասխանատվությամբ, սիրելի մաեստրո, ինչպես դուք եք վերաբերվում հայ երաժշտությանը, նույն պատասխանատվությամբ մենք ուզում ենք փաստել, որ դուք արժանի եք այս մրցանակին և ընդհանրապես հայ ժողովրդի սիրուն և խոնարհմանը: Թույլ տվեք Ձեզ ասել շնորհակալություն և խոնարհվել ձեր տեսակի և ձեր ստեղծած արվեստի առջև»:

Ապա Մայր Աթոռի Հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ընթերցեց Հայրապետական վկայագիրը, որում ի մասնավորի ասված է. «Հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի առիթով շնորհում ենք հայ ժողովրդի տաղանդաշատ զավակ, կոմպոզիտոր տիար Տիգրան Մանսուրյանին»: Ապա ներկաների ծափողջույնների ներքո պատվավոր մրցանակը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հանձնեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանին:

Ցերեկույթի ընթացքում հոգևոր և ազգային երգերի կատարումներով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը:

Իր սրտի խոսքը ներկաներին փոխանցեց պրն. Մանսուրյանը:  «Ես խորապես զգացված եմ այս ուշադրության համար, որ, ահավասիկ, այս բարձր պարգևի ձևով ինձ է տրվում գոյացած երկու աղբյուրներից՝ մեկը` իմ պաշտելի Էջմիածնից` Եկեղեցուց, Վեհափառի կողմից, որի ուշադրությունը ես մշտապես տարիներ շարունակ վայելել և վայելում եմ, մյուսը` «Ոսկե ծիրան» փառատոնի կողմից», – ասաց մաեստրո Մանսուրյանը` իր խոսքում մասնավորապես անդրադառնալով Կոմիտասի կերպարին Էջմիածնական դպրոցում և նրա կարևոր դերակատարությանը հայ մշակույթում:  «Ինձ համար Էջմիածինը, որի ժառանգն եմ համարում ինքս ինձ իմ հոգևոր հայրեր Արամ Խաչատուրյանի, Փարաջանովի, Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի կողքին, ինձ համար առանձնահատուկ է Կոմիտասը, որը Էջմիածնական դպրոցի մեծագույն հիմքերից մեկն է իմ կյանքում: Եվ քանի որ Կոմիտաս, ուրեմն նախևառաջ` ճիշտ հիմնավորումը. նա եղավ նորագույն շրջանի կոմպոզիտորական հիմքը: Եվ եթե այսօր մենք կանք մեր Կոնսերվատորիայով, մեր երգչախմբերով ու նվագախմբերով, կանք Կոմիտասի կողմից հիմնած դպրոցի արդյունքում» ,- ընդգծեց հռչակավոր կոմպոզիտորը:

Հանդիսության ավարտին ներկաներին իր օրհնությունը բերեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Անդրադառնալով մեծարյալի կերպարին` Նաթան Սրբազանն ընդգծեց, որ իր սերնդի համար Տիգրան Մանսուրյանը եղել է օրհնություն և ամենկարևորը՝ հույսի և ազատախոհության հիմք և սատարող:

«Տիգրան Մանսուրյանն իր արվեստով ապացուցեց, որ ոչ միայն բարձրագույն արվեստ, այլ ժողովրդի հոգուն խոսող երաժշտություն կարող է ստեղծել, որ ժամանակների մեջ երբեք չի մաշվում և հոգիներից դուրս չի գալիս:  …Տիգրան Մանսուրյանը ոչ միայն մեծ կոմպոզիտոր է, այլև քաջ անձնավորություն և շատ սերունդների համար նմանվելու խորհուրդ», – ասաց Նաթան արքեպիսկոպոսը` նշելով, որ  Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի այս պատվական մրցանակը տրվում է մի անձնավորության, ով հայկականության ժամանակակից մտածելակերպի և նոր հայրենասիրության խորհրդանիշ է:

Սրբազանը երկար արևշատ կյանքի օրեր և բեղուն տարիներ մաղթեց վարպետին, որպեսզի իր հոգու երաժշտության արդյունքը նորանոր սերունդներին հասցնի»: