Եվրոպացի առաջնորդները Փարիզում կքննարկեն Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը․ FT

Լուրեր

06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 17-ին Փարիզում կայանալիք արտակարգ գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդները կքննարկեն Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը՝ հրադադարը վերահսկելու համար։ Այս մասին երեք անանուն պաշտոնյաներ ասել են Financial Times-ին:

Առայժմ, ըստ նրանց, Գերմանիան «զգուշանում» է նախաձեռնությունից։

Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ պատրաստ է հրադադարից հետո բրիտանական զորքեր ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքներ ապահովելու համար։ Associated Press-ը գրել էր, որ եվրոպական երկրները, մասնավորապես, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, «գաղտնի» աշխատում են համապատասխան պլանի վրա, բայց շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի շփման գիծն Ուկրաինայում։ Խաղաղապահ ուժերի կազմը նույնպես կախված է խաղաղության պայմանագրի մանրամասներից, ընդգծել են գործակալության աղբյուրները։

Փարիզում արտակարգ գագաթնաժողովը, որին կմասնակցեն Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդերլանդների, Դանիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների ղեկավարները, կազմակերպվում է եվրոպական երկրների միջև խաղաղ կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ շփումների ֆոնին խորհրդակցությունների համար։ Գագաթնաժողովի նպատակն է համաձայնեցնել ընդհանուր եվրոպական դիրքորոշումն այս հարցում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի