«Նոան» երրորդ հաղթանակն է տարել Կատարում
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» երրորդ խաղն է անցկացրել Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում և տարել երրորդ հաղթանակը․ գրում է armsport-ը։
Այս անգամ Ռուի Մոտայի գլխավորած թիմը 3-0 հաշվով հաղթել է կատարական «Ալ Ղարաֆային»: Դուբլ է գրանցել պորտուգալացի Գոնսալու Գրեգորիուն, մեկ գոլ էլ խփել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: