Վարչապետ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Վենսը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ․ տեղեկացնում են ՀՀ ավրչապետի աշխատակազմից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։