Ինչ տեսք ունի Ավինյանների նոր առանձնատունը և որտեղ է գտնվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտանիքը եռահարկ առանձնատունը ձեռք է բերել 2024 թվականին։ Կադաստրի կոմիտեից ձեռք բերված փաստաթղթերից Factor TV-ն տեղեկանում է, որ պարսպից այն կողմ ոչ միայն առանձնատուն է, այլ նաև հողամաս։ Առանձնատան և հողամասի ընդհանուր մակերեսը շուրջ 1000 քմ է։ Անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող գործակալություններից մեկը, որը նոյեմբերին այս առանձնատան վաճառքով էր զբաղվել, Factor TV-ին փոխանցեց, որ նոյեմբերին այն վաճառքի էր հանվել 490 հազար դոլարով։

Factor TV-ն Կադաստրի կոմիտեից ձեռք բերված փաստաթղթերից տեղեկանում է, որ առանձնատունը Հասմիկ Խլղաթյանի սեփականությունն է։ Հասմիկ Խլղաթյանը Տիգրան Ավինյանի մայրն է։ Նրանք միասին հաշվառված են Երևանի Ագաթանգեղոսի փողոցի բնակարաններից մեկում։ Առանձնատունը քաղաքապետի ընտանիքը գնել է 2024 թվականի նոյեմբերի 19-ին։ Նույն օրն այն գրավադրվել է «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ում։

Առանձնատունը գտնվում է Նորք Մարաշ վարչական շրջանի Իսաբեկյան փողոցում։ Պետական կառույցից ստացված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ եռահարկ առանձնատունը կառուցվել է 2009 թվականին, ունի նկուղ և ձեղնահարկ, ինչպես նաև օժանդակ շինություն։ Կառույցների ընդհանուր մակերեսը 342 քմ է, իսկ հողատարածքինը՝ 723 քմ։ Հողատարածքն ամբողջությամբ պարսպապատ է։ Առանձնատան կադաստրային արժեքը 67 մլն դրամ է։ Շուկայական գինը, ըստ անշարժ գույքի գործակալության փոխանցած տեղեկության, շուրջ կես մլն դոլար է կազմում։ Ավինյաններն այս առանձնատան համար 2025 թվականին վճարելու են 106 հազար դրամ գույքահարկ։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանին մի քանի հարց ենք ուղղել Ավինյանի մոր ձեռք բերած նոր առանձնատան վերաբերյալ, Մասնավորապես, ինչ միջոցներով է ձեռք բերվել և որքան է վճարվել առանձնատան համար։ Մամուլի խոսնակը արժեքի վերաբերյալ ուղիղ պատասխան չի տվել, առավել շատ կենտրոնացել է ավելի վաղ մամուլում առկա այլ հրապարակումները պարզաբանելու վրա։

«Առանձնատունը ձեռք է բերել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մայրը, վճարելով ոչ թե 650,000 դոլար, այլ շեշտակի պակաս գումար՝ օգտագործելով իր և ամուսնու անձնական խնայողությունները, իսկ գումարի մեծ մասը ստացվել է վարկային միջոցների ներգրավմամբ: Առանձնատան զբաղեցրած հողամասը չի ընդլայնվել, որևէ հողամաս դրան չի միավորվել, ինչպես նաև տան զբաղեցրած օրինական հողամասին կից որևէ համայնքային հողամաս Ավինյանների կողմից չի օգտագործվում և չի տիրապետվում»,- պատասխանել է քաղաքապետի խոսնակը։

Տիգրան Ավինյանի մոր՝ Հասմիկ Խլղաթյանի անվանը հանդիպում ենք մի քանի ընկերություններում։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ Հասմիկ Խլղաթյանը 50 տոկոս բաժնեմաս ունի «Մայթ Սթոուն» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2024 թվականի մայիսին։ Եվս 50 տոկոսի բաժնեմաս ունի «Սայբեր Վիժըն» ՍՊԸ-ում։ 2018-ից Խլղաթյանին է պատկանում «Էտալոն Գ.Ա.Մ.Ա.» ՍՊԸ-ի 100 տոկոսը։ Եվս 100 տոկոս բաժնեմաս նա ունի «Սաննի Հաուզ» ՍՊԸ-ում։ Ավինյաններին է պատկանում նաև չրարտադրությամբ զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը։ Այս ընկերության տնօրենը Տիգրան Ավինյանի հայրն է։

Հիշեցնենք՝ Արմեն Ավինյանը նախորդ տարեվերջին հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում, երբ վիրավորել էր «Օպել» վարող քաղաքացիներին։ Փաստացի՝ Ավինյանի հայրը վիրավորել էր շուրջ 100 հազար քաղաքացու։ Ըստ ՆԳՆ-ից ստացված տեղեկության՝ ՀՀ-ում հաշվառված է 98 հազար 914 «Օպել» մակնիշի ավտոմեքենա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան