«Էդ անձի էությունը որ նայում եմ, ուզում եմ դատեմ»․ ով է Ոստիկանությունում պաշտոն ստացած Հայկ Հարությունյանը

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Օրերս Դատախազությունում պաշտոնից ազատված դատախազ Հայկ Հարությունյանն այսօր նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ ոստիկանությունից։ Հարությունյանը քաղաքական հնչերանգ ունեցող մի շարք աղմկահարուց գործերով դատախազ է եղել։

Դրանցից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի գործն է։ Ըստ այս գործի նյութերի՝ Լևոն Քոչարյանն ու ընկերը՝ Սերգեյ Ասատուրովը, 2023 թվականին Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման օրերին Երևանում սկսված բողոքի ակցիաների ժամանակ բռնություն են գործադրել Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, մինչդեռ Քոչարյանը պնդում է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել։

Հայկ Հարությունյանը նաև հանրային մեղադրող է «Իմնեմնիմի» հաղորդաշարի գործով անցնող Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով։ Օրերս մամուլում հայտնվել է ձայնագրություն, որի բովանդակությունը կասկածի տակ է դնում Հայկ Հարությունյանը անաչառությունը՝ որպես մեղադրող։ Հարությունյանը դասախոսում է Ֆրանսիական համալսարանում։ Ինչպես պարզ է դառնում ձայնագրությունից, ուսանողները դասախոսությամբ հանդես եկող Հարությունյանին հարց են տվել «Իմնեմնիմիի» գործի մասին, նրան ձայնագրել և հրապարակել ձայնագրությունը։ Դրանում, խոսելով մեղադրյալ Նարեկ Սամսոնյանի մասին՝ Հարությունյանը նշում է․

«Ուղղակի ես, անկեղծ ասած, ես էդ անձի հետ կապված, էլ չեմ թաքցնի, հակակրանք ունեմ էլի, էդ անձի էությունը որ նայում եմ, ուզում եմ դատեմ։ Իհարկե, չեթաք, ասեք, շահագրգռվածության, անաչառության, բացարկի հարց լինի։ Իրականում էդ անձը, վոոփշըմ, իմ վրա վատ ազդեցություն ունի»։

Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ ինքը՝ Հարությունյանը ուսանողների հետ զրույցում զգուշացնում է, որ եթե պարզ դառնա իր անձնական հակակրանքը Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, ապա դա կարող է դառնալ իրեն բացարկի հիմք։
Ձայնագրությունը Դատախազությունում ուսումնասիրության առարկա դարձել է, թե ոչ, այս պահին մեզ հայտնի չէ, սակայն փաստ է, որ այս ձայնագրությունը խոչընդոտ չի հանդիսացել Հարությունյանին ՆԳՆ-ում բարձր պաշտոնի նշանակելու համար։

 

Արաքս Մամուլյան