Հասարակությունը ականատես է դառնում ներքին ինֆորմացիոն պատերազմի՝ ով ում խոսքի միջոցով կոչնչացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
04.02.2025 | 14:52«Մեր հասարակությունը ականատես է դառնում ներքին ինֆորմացիոն պատերազմի, թե ով ում կարող է ոչնչացնել խոսքի միջոցով», – ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Ոնց որ մրցավազք լինի, թե ով ում ավելի կցավեցնի իր արտահայտած խոսքերով, և սա, բնականաբար, քաղաքական դաշտից անցնում է հասարակական դաշտ, ապա արտացոլվում մեդիայում»,- նշում է Մելիքյանը։