ՊԵԿ-ը տեղյակ չէ, թե քանի գրանցված աշխատող նույնականացման քարտ ունի

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվություն չունի, թե Հայաստանում քանի գրանցված աշխատող նույնականացման քարտ ունի։ Factor TV-ն հարցում էր ուղարկել կոմիտե՝ հասկանալու, գրանցված աշխատողներից քանիսն ունի նույնականացման քարտ։ Կոմիտեի պատասխանը ներկայացնում ենք ստորև․

«Գործատուների կողմից աշխատողների վերաբերյալ անձնավորված տեղեկությունները հարկային մարմին ներկայացվում են «Եկամտային հարկի մասին» և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքների համաձայն։ Բացի այդ, եթե անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա տվյալ անձի, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարեկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց տվյալները հարկային մարմնի տեղեկատվության բազայում չեն ներկայացվում։

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 26․06․2012թ․ թիվ 197-Ն «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ»-ի մասին հրամանի համաձայն՝ գործատուն հարկային մարմին ներկայացնում է վարձու/պայմնագրային հիմունքներով աշխատակիցների անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն (եթե աշխատակիցն ունի մեկից ավելի վավեր անձը հաստատող փաստաթուղթ, ապա հարկային մարմնի տեղեկատվության շտեմարանում արտացոլվում է այն փաստաթուղթը, որը գործատուի կողմից նշվել է գրանցման հայտում)։ Ընդ որում՝ համաձայն գրանցման հայտի վերը նշված լրացման կարգի՝ գործատուի կողմից ներկայացվում են ՀՀ-ում անձը հաստատող փաստաթղթի տեսակներից որևէ մեկը, ինչը նշանակում է, որ վարձու/պայմանագրային հիմունքներով աշխատակիցների անձը հաստատող փաստաթղթերի Գրանցման հայտերում նշված տվյալները չեն վկայում վերջիններիս նույնականացման քարտ ունենալու կամ դրանց բացակայության մասին։

Հաշվի առնելով վերը նշվածը և զերծ մնալով թերի կամ ոչ լիարժեք տեղեկատվություն տրամադրումից հայտնում եմ, որ պահանջվող տեղեկատվության ընթացքը հնարավոր չէ ապահովել»,- հայտնում է ՊԵԿ-ը։ 

Հիշեցնենք, որ եկամուտների հայտարարագրման գործընթացում պարտադիր է նույնականացման քարտի առկայությունը։ Կառավարությունն այս փուլում հայտարարագիր ներկայացնելու պահանջ է դրել բոլոր գրանցված աշխատողների համար, իսկ հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ սահմանել մայիս 1-ը։ Factor TV-ն անդրադառնալով այս թեմային՝ արձանագրել էր, որ քարտ ստանալու  այց ամրագրել հնարավոր է միայն  3-ից 4 ամսից, ինչը նշանակում է, որ շատերի համար անհնար կլիներ սահմանված ժամկետում հասցնել հայտարարագիր ներկայացնել։ 

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ նույնականացման քարտերի ձեռք բերման համար հերթերից և ուշացումների խուսափելու համար 2024-ի եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը կտեղափոխվի 2025-ի նոյեմբերի 1-ը։ 

Անի Թամրազյան