Ընդդիմությունը պնդում է՝ տրանսպորտի սակագնի բոյկոտը ստացվել է, քաղաքային իշխանությունը սպառնում է վերջ տալ «քաղաքական շոուներին»

Լուրեր

24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 18:46
Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց
24.06.2026 | 18:34
Երևանում ավելի քան 5 ամիս փակ կլինի Արին Բերդ փողոցի ճանապարհահատվածներից մեկը
24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Բոլորը

Ընդդիմադիր քաղաքական գործիչները համախոh քաղաքացիների հետ այսօր շարունակում են տրանսպորտի ուղեվարձի բոյկոտի քայլերը։ Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից տրանսպորտից օգտվելու մեկ ուղևորությունը 100 դրամի փոխարեն դարձավ 150 դրամ։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիներին հորդորում է վճարել 100 դրամ, իսկ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն առաջարկում է բոյկոտել և չվճարել, քանի որ դեմ են կանխիկի շրջանառությանը։

«Եթե մեր քաղաքացիները նույն ճնշումը շարունակեն, ապա քաղաքային իշխանությունները ստիպված են լինելու վերանայել այս որոշումը։ Մեր նախագիծը՝ 1 000 քաղաքացու ստորագրությամբ, մտնելու է ավագանու նիստի օրակարգ։ Եթե մերժեն, մենք կգնանք հանրաքվեի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Անդրանիկ Թևանյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ընդդիմադիր գործիչների բոյկոտին, այսօր հայտարարել է, որ նրանք փորձում էին համակարգը տանել կոլապսի, ինչը ձախողվել է։

«Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ՝ անհնար էր։ 100 դրամների համակարգով ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք դրա որակը։ Տարատեսակ քաղաքական շոուներն իրենց վերջնակետը պետք է ունենան։ Դրանց վերջը պետք է տալ, բայց շատ հանգիստ, զսպված, նույնիսկ մեր քաղաքական ընդդիմախոսների հետ մաքսիմալ հարգանքով, բացատրելով ու հասկացնելով»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։

Անդրանիկ Թևանյանն արձագանքել է Ավինյանի հայտարարություններին։

««Քաղաքացիական պայմանագիր» կոչվածը թող շոուներից չխոսի։ Երկրորդը՝ երբ ասում են 100 դրամին վերադարձ չի լինի, դուք հիշում եք, թե ինչ կրկեսային ներկայացում մենք տեսանք, երբ ասում էին՝ 150 դրամ հնարավոր չէ»,- ասաց Թևանյանը՝ հավելելով, որ չեն կարող արգելել հասարակական տրանսպորտում ակցիա իրականացնել, քանի որ դա իրենց սահմանադրական իրավունքն է։

«Եթե նկատել եք՝ իրենք հիմա օրական ուղևորափոխադրումների թվերը չեն հրապարակում։ Մեզ ասում էին, որ օրական 550 հազար ուղևորափոխադրումը ենթադրյալ թիվ է, բայց քաղաքապետարանի կայքէջում դեռ չէին հասցրել ջնջել թվերը և 2019 թվականին օրական 550 հազարից ավելի ուղևորահոսք է եղել։ Սա նշանակում է, որ գումարի օրական մուտքերը պետք է կազմեին ոչ պակաս, քան 50 միլիոն դրամը։ Իրենք լավագույն ցուցանիշ են տվել 30-35 միլիոն դրամ, հիմա էլ ընդհանրապես չեն հրապարակում, եթե հրապարակեն, կտեսնեք, որ բոյկոտը կայացել է»,- լրագրողների հետ զրույցում պնդեց Անդրանիկ Թևանյանը։

Արփի Հակոբյան