ԵՄ-ն նախատեսում է վերանայել ՄԱԿ-ի փախստականների մասին կոնվենցիան․ Times

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը (ԵՄ) ծրագիր է մշակում 1951 թվականի ՄԱԿ-ի փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիան վերանայելու համար, գրում է The Times-ը՝ վկայակոչելով կառույցի համապատասխան փաստաթուղթը։ Նշված կոնվենցիան ամրագրել է փախստականին չվերադարձնելու հիմնարար սկզբունքը մի երկիր, որտեղ նա կարող է իր կյանքին կամ ազատությանը լուրջ սպառնալիքների բախվել:

Պարբերականի համաձայն՝ ԵՄ ավելի ու ավելի շատ երկրներ են համաձայնում, որ այս կոնվենցիան այլևս չի ծառայում իր նպատակին։

«Հարկ է նշել, որ այդ սկզբունքները մշակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո և բնութագրվել են բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակով, քան այսօր»,- ասվում է ԵՄ դիվանագիտական փաստաթղթում։

Կոնվենցիան ստորագրել են 144 երկրներ։ Այն սահմանում է երկրների իրավական պարտավորությունները՝ ամրագրված չվերադարձման սկզբունքով. սա նշանակում է, որ ոչ մի ապաստան հայցող չի կարող հետ վերադարձվել երկիր, որտեղ նրա կյանքը կամ ազատությունը վտանգված է: Սակայն այդ սկզբունքն ավելի ու ավելի հաճախ է կասկածի տակ դրվում, քանի որ եվրոպական երկրները վերջին տասնամյակի ընթացքում պայքարում են միլիոնավոր փախստականների հայցերը մշակելու և մերժված ապաստան հայցողներին վերադարձնելու համար, գրում է թերթը:

2024 թվականի դեկտեմբերին՝ Սիրիայում իշխանափոխությունից հետո, եվրոպական երկրները սկսել են կասեցնել սիրիացի փախստականներից ապաստանի դիմումների ընդունման գործընթացը։ Որոշ երկրներ, օրինակ՝ Ավստրիան, որը հյուրընկալում է շուրջ 87,000 սիրիացիների, արդեն պատվիրել է վերանայել նույնիսկ վաղուց հաստատված ապաստանի դիմումները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի