«Աշխատավարձը պետք է մեզ հերիքի, նորմալ ապրենք». ԶՊՄԿ աշխատակիցները աշխատավարձերի բարձրացում են պահանջում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են ասում: Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում: «Բոլորի խնդիրն էլ նույնն է, 99 տոկոսը վարկեր ունի: Մեր աշխատավարձը պետք է մեզ հերիքի, նորմալ ապրենք»,- նշում է աշխատակիցներից մեկը:

Մեկ այլ աշխատակցի խոսքով` աշխատավարձերի բարձրացում եղել է, բայց դա նրանց չի բավարարում: Բացի այդ` տարբեր չափերով են բարձրացրել աշխատավարձը, ինչը աշխատողների շրջանում ներքին խնդիրներ է առաջացրել:

«Աշխատավարձը բարձրացրել են ըստ տոկոսադրույքի, բանվորներին լարում են իրար դեմ: Հիմա մեկինը բարձրացել է 16 տոկոսով, մյուսինը` 25 տոկոսով: Բանվորին ասում են` գնա էս գործն արա, ասում ա` ես չեմ կարա էդ գործն անեմ, պիտի ինքն անի: Էդպես չենք ուզում, ուզում ենք բոլորին մի  թվով բարձրացնեն»,- նշում է նա:

Աշխատակիցներից մեկն էլ հավելում է. աշխատանքն այնքան է կանգնելու, որ համաձայնեն: «Հիմա ասել են` ում աշխատավարձը ցածր է 300 հազարից, նրանը բարձրանա 40 տոկոսով, ումը մինչև 500 է՝ 30 տոկոսով, ումը 500 հազարից ավելի է` 20 տոկոսով: Ասել են, էդ էլ չեն համաձայնվել, դե չեն համաձայնվել, թող էնքան կանգնի, մինչև համաձայնվեն»,- նշում է նա:

Նշենք, որ ԶՊՄԿ-ն հաղորդագրություն է տարածել` տեղի ունեցողը որակելով անօրինական: Նշվում է, որ «եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի»:

«Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի»,- ասված է հայտարարության մեջ:

Նկատենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլի Փաշինյանը ասուլիսին անդրադառնալով ԶՄՊԿ-ի գործունեությանը, նշեց, որ առաջին անգամ ՀՀ պետական բյուջեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 33 մլրդ դրամի շահաբաժին է ստացել։

«Մենք 2021 թվականին և այս պահի դրությամբ՝ ՀՀ Կառավարությունը, այսինքն` ժողովուրդը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերն է, այդ բաժնեմասը արժի մի քանի տասնյակ միլիարդ դրամ, սա փաստ է:

Ես 2023 թվականին մի վիճակագրություն ներկայացրի, ասացի, որ 2022 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավելի շատ հարկ է վճարել, քան 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին իրար հետ վերցրած. դրանից 7 մլրդ-ից ավելի հարկ է վճարել: Խոսքը 124 մլրդ դրամի մասին է։

Այս տարի ԶՊՄԿ-ն ոչ միայն ՀՀ ամենամեծ հարկատուն է՝ 94 մլրդ հարկի ձևով, այլև առաջին անգամ ՀՀ պետական բյուջեն շահաբաժին է ստացել որպես սեփականատեր 33 մլրդ դրամի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: