ԵՄ Խորհուրդը ևս 2 տարով երկարաձգեց ՀՀ-ում Եվրամիության առաքելության մանդատը

Լուրեր

10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
Բոլորը

ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է ընդունել Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը երկարաձգելու մասին։ Նշվում է, որ 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում բյուջետային հատկացումները կկազմեն ավելի քան 44 միլիոն եվրո:

«EUMA-ն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու՝ ԵՄ ջանքերի էական բաղադրիչն է: Առաքելությանը հանձնարարված է տեղում դիտարկել և զեկուցել իրավիճակը, նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը և, հնարավորության դեպքում, աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը: Առաքելության մանդատային խնդիրները մնում են անփոփոխ։ EUMA-ն կմնա անզեն քաղաքացիական առաքելություն»,- ասվում է Խորհրդի տարածած հայտարարության մեջ։

Առաքելությունը, որը գլխավորում է Մարկուս Ռիտերը, բաղկացած է ավելի քան 200 հոգանոց անձնակազմից, ներառյալ՝ միջազգային և տեղական անձնակազմը: Նշվում է, որ առաքելության դիտորդները և քաղաքացիական  փորձագետները ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություններ և երրորդ մասնակից երկիրը՝ Կանադան:

EUMA-ն գործարկվել է Խորհրդի որոշմամբ 2023 թվականի փետրվարի 20-ին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի