Անհետ կորածների ծնողների մասնակցությամբ փակ հանդիպմանը մասնակցում են ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

ԱԺ-ում անցկացվում է անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկում: Փակ հանդիպումը վարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հայտնեց, որ հանդիպումը կտևի 3 ժամ: Քննարկմանը ներկա են Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի մյուս անդամները, նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորներ:

Անհետ կորածների և գերիների հարազատների հետ քննարկմանը  մասնակցելու համար խորհրդարան են եկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Քննչական կոմիտեի նախագահը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք, որ Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 27-ին, անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան և հանդիպում էին պահանջում Անդրանիկ Քոչարյանի հետ։ Բողոքի ակցիայի մասնակից անհետ կորած զինծառայողների ծնողներին ընդունել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ ԱԺ խոսնակը հայտնել էր, որ կլինեն խորհրդարանական լսումներ, կհրավիրվեն նաև համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկա։ Հունվարի 10-ին էլ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները հանդիպել էին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

 

Մանյա Պողոսյան