Պետգույքի վարչության նախկին պետը թաքցրել է հողի հանցավոր ծագումը և ձևական աճուրդով օտարել իրեն․ ՔԿ

Լուրեր

15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
Բոլորը

2011-2018 թվականներին ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Ա.Ս.-ն 2011-2019 թվականներին զբաղեցնելով Երևան քաղաքի հանրակրթական դպրոցի խորհրդի նախագահի պաշտոնը՝ եղբոր, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, իշխանական և ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք։

«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ս․-ն նպատակ ունենալով դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված և Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված 15.523 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասից իր և իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 1․939,029 քմ մակերեսով հողատարածքներ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության գույքային ֆոնդից և մտցնել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն մտցնել այլ անձանց գույքային ֆոնդ, որից հետո այն օտարել իրեն և իր մերձավորներին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Մասնավորապես՝ Ա.Ս.-ն դպրոցի տնօրենին առաջարկել է տարածքը բարեկարգելու պատրվակով  կատարել դպրոցի

սահմանների ճշտում և դրա տարածքից դուրս բերել նախկինում այլ անձանց կողմից ապօրինի կառուցված ավտոտնակները:

Դպրոցի տնօրենը Պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացրել Ա.Ս.-ին հասցեագրված դիմում՝ խնդրելով սահմանների ճշտման արդյունքում ավտոտնակները դուրս բերել դպրոցի տարածքից։

Ա.Ս.-ն դիմումն ուղարկել է Երևանի քաղաքապետին՝ խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը կատարել հիշյալ դպրոցի սահմանների ճշտում և միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց հետ ձեռք է բերել հանցավոր համաձայնություն, որ դպրոցի սահմաններից դուրս բերվի նաև ավտոտնակների հետ չկապված, միմյանցից անջատ դպրոցապատկան ևս երկու հողակտոր:

Արդյունքում, կեղծ գրություն-եզրակացությամբ կազմված նախագիծը հաստատվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ և թողարկվել է նոր հատակագիծ, համաձայն որի՝ հողամասի փաստացի մակերեսը կազմել է 11.761,57 քմ՝ նախկին գլխավոր հատակագծով սահմանված 15.523 քմ-ի փոխարեն:

Այնուհետև, Ա.Ս.-ն իր և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետական սեփականություն հանդիսացող և դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 15.523 քմ մակերեսով հողատարածքից անհիմն նվազեցված, պետության գույքային ֆոնդից ապօրինի դուրս բերված և Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ մտցված 3.851,43 քմ մակերեսով հողատարածքից 1.939,029 քմ մակերեսով հողամասի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ ձևական աճուրդների միջոցով կազմակերպել է հիշյալ հողատարածքի և դրան միացված հարակից՝ համայնքային սեփականություն հանդիսացող այլ հողատարածքների օտարումն իրեն և իր մերձավորներին։

2025 թվականի հունվարի 22-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա․Ս․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացումը), մեկ անձի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը) և 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը), վեց անձի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը)։

Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, մեկ անձի նկատմամբ՝ գրավ և վարչական հսկողություն, մեկ անձի նկատմամբ՝ տնային կալանք, երկու անձի նկատմամբ՝ գրավ և տնային կալանք, երկու անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն և չբացակայելու արգելք: