Այս հնարավորությունը ստեղծել ենք, որպեսզի փորձարկեք տոմսային համակարգի փաթեթները և զգաք դրանց արդյունավետությունը․ Գալջյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է տրանսպորտի սակագնի փոփոխություններին։

«Հարգելի քաղաքացիներ,

Եթե հիմա էլ լսեք հետևյալ կեղծ քարոզչական հնարքը, թե «ձեզ նորից խաբում են, նորից պետք է 300 դրամ տաք, քանի որ տերմինալները 50 դրամ չեն ընդունում», այդ պնդումների հեղինակներին հիշեցրեք հետևյալը.

Նախ, եթե նույնիսկ տերմինալում 300 դրամ ներդնեք, ապա կստանաք երկու ուղևորատոմս, այսինքն՝ միանգամից ձեռք կբերեք նաև հետդարձի տոմսը։ Եվ եթե այսօր տրոլեյբուսից օգտվող մարդիկ, ովքեր հիմնականում մեծահասակներ են, այս ամենը կարողանում են անել, ապա մյուսները՝ հատկապես երիտասարդները, նույնպես կարող են։

Բացի այդ, սկսած փետրվարի 1-ից, մեկ ուղևորության արժեքը՝ 150 դրամ, կարող եք վճարել նաև հետևյալ ձևերով՝
1. Telcell Wallet-ով
2. 10 անգամյա փաթեթով (1500 դրամ՝ նախկին 2200-ի փոխարեն), որը հասանելի կլինի տերմինալներում, այդ թվում՝ Telcell հավելվածում
3. Բանկային քարտերով

Իսկ ամենակարևորը.

Եթե աշխատանքային օրերին ամեն օր առնվազն երկու անգամ երթևեկում եք և հունվար կամ փետրվար ամիսներին ձեռք բերեք 30-օրյա փաթեթը, ապա կստանաք լրացուցիչ 30 օր անվճար։

Այսինքն՝ եթե ամսվա ընթացքում առնվազն 44 անգամ եք երթևեկում, ապա այդ երկու ամիսների համար մեկ ուղևորության արժեքը փաստացի կկազմի 102 դրամ։

Բացի այդ, վիճակագրությունը (տես մեկնաբանությունների բաժնում) ցույց է տալիս, որ միջին օգտվողը ամսվա ընթացքում երթևեկում է ոչ թե 44, այլ 52 անգամ, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում մեկ ուղևորության միջին արժեքը կնվազի մինչև 86 դրամ։

Էլ չենք խոսում այն դեպքերի մասին, երբ օրական երթևեկում եք երեք կամ ավելի անգամ։

Այս հնարավորությունը ստեղծել ենք, որպեսզի ինքներդ փորձարկեք տոմսային համակարգի փաթեթները և առօրյա կյանքում զգաք դրանց արդյունավետությունը։

Հավելյալ մեկ ամիս կստանաք նաև 90- և 365-օրյա փաթեթներ ձեռք բերելու դեպքում։
Թելսել հավելվածով ձեռք բերելու դեպքում փաթեթները ավելի մատչելի են` 9000-ը՝ 8800, 24.000-ը՝ 23.600 իսկ 90.000-ը՝ 88.000 դրամ»: