Ռուբեն Սահակյանը մեր գործը «պռավալ» տալուց հետո նշանակվեց ՓՊ նախագահ, իսկ այսօր պաշտպանում է Քոչարյանին.  «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի եղբորորդի

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը 2001-ին «Առագաստ» սրճարանում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանի կողմից սպանված Պողոս Պողոսյանի եղբորորդու՝ Սամվել Պողոսյանի հետ

2001 թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը մայրաքաղաքի  «Առագաստ» սրճարանի զուգարանում հայտնաբերվեց  1958թ. ծնված, Վրաստանի Նինոծմինդայի շրջանի բնակիչ, դաշնակցական Պողոս Պողոսյանի դին: Այն, ըստ հարազատների պնդման, ատրճանակի կոթով հարվածի հետքով էր ու հեմատոմաներով: Այդ օրը սրճարանում եղած  300 ականատեսներից մի քանիսը հայտնել էին, որ մինչև սրճարանի զուգարանում հայտնվելը, Պ.Պողոսյանը դաժան ծեծի է ենթարկվել այդ պահին նույն սրճարանում Շառլ Ազնավուրի հետ իր երեկոն անցկացնող Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից: Սրճարանում գտնվող տասնյակ մտավորականներից միայն քչերը համարձակություն ունեցան դատարանում վկայություն տալու։ Եղավ դատավարութուն և Քոչարյանի թիկնազորի անդամ, «Կուկու» մականունով Աղամալ Հարությունյանը (չնայած՝ պնդումներին, որ ծեծողները մի քանիսն են եղել ) դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման՝ «անզգույշ սպանության» համար:

-Պարոն Պողոսյան, դեպքից 17 տարի անց Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են Գլխավոր դատախազություն և ԱԱԾ՝ գործը վերաբացելու դիմումով, ստացե՞լ եք պատասխան՝ ինչ ընթացք է տրվել:

-Ստացել ենք, ասել են, որ զբաղվում են:

-Տեղյա՞կ  եք՝  Աղամալ Հարությունյանը Հայաստանո՞ւմ է:

-Տեղյակ չեմ: Ինձ մի քանի տարի առաջ լուր եկավ, որ Նորքում ինչ-որ մեծ առանձնատուն էր սարքում,  բայց չեմ հետաքրքրվել։  Բայց այստեղ խնդիրը միայն  Աղամալը չէ, այնտեղ մի քանի հոգով են եղել՝  Աղամալի գլխավորությամբ և, իհարկե, գլխավոր մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, ում  հրամանով էլ  դա կատարվել է: Հիմա ես չգիտեմ՝ քանիսը վկայություն կտան, բայց այդ խոսակցությունը տարածված է մարդկանց մեջ. քանի հոգու հետ շփվել եմ, նույն բանն են ասել, և չէր կարող իր անվտանգությունն ուղղակի վերադառնար առանց հրամանի: Աղամալն իր գլխավոր թիկնապահն էր, իրեն ճանապարհ են դնում, իրեն նստեցնում ու հետը չե՞ն գնում: Դա ին՞չ  է նշանակում, դա նշանակում է, որ  իսկապես Քոչարյանի հրամանն է եղել:

Անվտանգությունը, պետական պահպանության ծառայությունը պետք է պաշտոնյային պաշտպանի ոտնձգություններից, ոչ թե  նրա ձեռքին դառնա «շուն», որին բաց կթողնեն սրա-նրա վրա:

-2001-ից  անցել է 17-18 տարի, 300 հոգի մարդ է եղել, այդ վկաները կա՞ն, մնացե ՞լ են իրեղեն ապացույցներ:

-Կարող է՝  մահացածներ էլ լինեն, բայց կան, մնացել են: Նաև կան լուսանկարները, որոնցում երևում է, որ ամբողջ մարմինն ու գլուխը  կապտուկների մեջ է, վերքեր կային, ատրճանակի կոթով հարված՝ գլխին, կոկորդից ինչ-որ պարան էին գցել, հետևից պահել, որ չշարժվի ու հետևից ծեծել, վերջում խփելով՝ սպանել  7-8 հոգով: Իհարկե, այդ մասսայից շատ-շատերն այն ժամանակ վախեցան խոսել, նույն՝ Ռոբերտ Ամիրխանյանը, որը վկայություն չտվեց, վախեցավ, բայց դրա դիմաց հետո պետական մրցանակների արժանացավ… էլի մարդիկ: Խոսել էր Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենը՝ Խաչատրյանն իր կնոջ հետ, իրե՛նք վկայություն տվել են:

– ՀՅԴ հայտնի գործիչներից Վահան Հովհաննիսյանը ևս ներկա էր:

-Վահան Հովհաննիսյանը խոստանում էր, որ պետք է լուծվի հարցը և այդպես էլ չլուծվեց: Եվ ինչն է հետաքրքիր, որ մենք, իբր, այն ժամանակ փաստաբան էինք վարձել՝ այն ժամանակվա  լավագույն փաստաբաններից մեկին՝ Ռուբիկ  Սահակյանին, որը, փաստորեն, մեր գործը հասցրեց «պռավալի» ու անմիջապես դրանից հետո, եթե չեմ սխալվում, նշանակվեց Փաստաբանների պալատի նախագահ: Եվ այսօր ինքն իրեն բարոյական իրավունք է վերապահում՝ լինել հենց Քոչարյանի պաշտպանը:  Ես խոսել եմ փաստաբանների հետ, ինձ ասացին, որ որևէ նորմալ փաստաբան իրեն թույլ չի տա մեկի դեմ գործ վարի, հետո նրան պաշտպանի:

-Նա նաև «Հոկտեմբերի 27»-ի գործում է ներգրավված եղել որպես փաստաբան։

-Ինքը Քոչարյանին առնչվող բոլոր գործերով անցնում է, ինքը պետք է նրա դեմ  պայքարեր, և ես իրեն պրոֆեսիոնալ չեմ համարում: Պրոֆեսիոնալ փաստաբանը նա է, ով կարողանում է իր շահառուի հարցերը մինչև վերջ լուծել, ոչ թե տակից ծախվի, հետո գնա, պաշտոն ստանա, հետո էլ դառնա այն մարդու փաստաբանը, ում դեմ ժամանակին պայքարել է:

-Պողոս Պողոսյանի կինը, որը ժամանակին հայտարարում էր, որ ամուսնու դիակի վրա բռնության հետքեր են եղել,  այս ընթացքում մահացել է:

-Այո, հորեղբորիցս 3-4 տարի անց՝ կինը քաղցկեղից մահացավ և վստահ եմ, որ մահացավ այդ ապրումներից:  Ինքն այդպես էլ դուրս չեկավ այդ «սթրեսից»:  Եվ հիմա, մենք հույս ունենք, որ, ի վերջո, նոր Հայաստանում  արդարությունը պետք է հաղթանակի: Հուսով ենք և վստահ, որ էդ  մարդիկ պատժվելու են: Հատկապես Ռոբերտ Քոչարյանը:

-Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ «Մարտի 1-ի»  գործով իր նկատմամբ վենդետա է իրականացվում: Հնարավո՞ր է, որ հիմա, երբ ինչպես հայտարարեց՝  մտել է քաղաքականություն,  մեկնաբանի, թե սա էլ իր դեմ նոր վենդետա է՝ իր քաղաքական նկրտումներին խոչընդոտելու  համար:

-Նման բան չկա, մենք այդ վերաբացման դիմումը ուղարկել ենք մինչև իր հայտարարությունը, որ  մտել է քաղաքականություն:

Հ․ Գ․ Մենք նաև փորձեցինք կապ հաստատել փաստաբան Ռուբեն Սահակյանի հետ՝ ստանալու համար նրա մեկնաբանությունը հարցազրույցում հնչեցված պնդումների շուրջ, սակայն պարոն Սահակյանը ողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Ամեն դեպքում՝ մենք պատրաստակամ ենք ներկայացնեու նաև պարոն Սահակյանի տեսակետները։

Անի Սահակյան