ՊՆ պարզաբանումը` Տավուշում սակրավորի հնարավոր վիրավորման վերաբերյալ

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե երեկ Տավուշում սակրավոր է վիրավորվել։
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Factor.am-ին փոխանցեց, որ նման տեղեկություններին նախարարությունը արձագանքում է ըստ անհրաժեշտության։
«Պաշտպանության նախարարությունն ունի իր տեղեկատվական քաղաքականությունը և սոցիալական ցանցի որևէ գրառման կամ հրապարակման արձագանքում է ըստ նպատակահարմարության ու անհրաժեշտության»,- ասաց Թորոսյանը։