Սուքիասյաններին տուգանել են 2,5 մլն դրամով

Լուրեր

26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին 2,5 մլն դրամով տուգանելու որոշում է կայացրել։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Որոշումը քաղաքապետարանը կայացրել է նոյեմբերի 6-ին, սակայն, Հայկ Կոստանյանը, Factor.am-ին հայտնեց, որ վճարումը Սուքիասյանների կողմից դեռևս կատարված չէ։

Հիշեցնենք՝ Factor.am-ն 2024 թվականի հոկտեմբերի 3-ին արձանագրել էր, որ Տիգրան Մեծ պողոտայի Սուքիասյաններին պատկանող 17/4 հասցեում՝ «Լունապարկ»-ի հարևանությամբ, ակտիվ շինաշխատանքեր են իրականացվում։ Նույն օրը դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ի՞նչ աշխատանքեր են կատարվում։ Քաղաքապետարանից հայտնել էին․ «Տիգրան Մեծ պողոտայի 17/4 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել են գոյություն ունեցող սրճարանի բացօթյա ծածկի փոխման շինաշխատանքեր։ Կազմվել է արձանագրություն»։ Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը որոշում է կայացրել Սուքիասյաններին տուգանել 2,5 մլն դրամով։

Նշենք, որ Տիգրան Մեծի պողոտա 17/4 հասցեի անշարժ գույքը՝ 768 քառակուսի մետր մակերես ունեցող հողակտորը և դրա վրայի շինությունը համատեղ սեփականության իրավունքով պատկանում են Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ և Ռոբերտ Սուքիասյաններին: Տարածքում գործում են «Քուին Բուրգեր» և «Նոմա» ժամանցի վայրերը։

Հիշեցնենք՝ 2022 թվականին էլ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, նույն տարածքում անօրինական շինարարություն էր իրականացնում: Քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ թեև տարածքը պատկանում է Սուքիասյաններին, բայց շինթույլտվություն չունեն, այդ իսկ պատճառով նրանք տուգանվել էին 200 հազար դրամով։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Սուքիասյանը 2021 թվականին հայտնվել էր քրեական մի պատմության կենտրոնում։ Ըստ ՔԿ-ի՝ նա Ամիրյան փողոցում կրակել էր ԱՄՆ քաղաքացու վրա երթևեկության ընթացքում առաջացած կոնֆլիկտի ընթացքում։ Սուքիասյանի եղբայրը ձերբակալվեց, իսկ հետո 55 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Միջադեպից անմիջապես հետո իշխանական պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե «անկախ մարդու ով լինելուց՝ Հայաստանում բոլորն օրենքի առաջ հավասար են»։ Այսօրինակ գրառումից հետո ուշագրավ է, որ իշխանության ներկայացուցչի՝ ՔՊ-ական պատգամավորի հետ առնչություն ունեցող տարածքում երկրորդ անգամ է նմանատիպ խախտում արձանագրվում։

Նարեկ Կիրակոսյան