ԱԱԾ-ն փորձում է ինտերնետ պրովայդերներին պարտադրե՞լ գաղտնահսկող սարքեր գնել․ ծառայությունը չի մեկնաբանում

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

«ԱԱԾ աշխատակիցները փորձում են ինտերնետ պրովայդերներին պարտադրել գաղտնահսկող սարքերի գնումներ և տեղադրումներ պրովայդերի սարքերի շարքում, այնպես, որ իրենք ազատորեն իմանան, թե ինտերնետի բաժանորդներ, ՀՀ բնակիչների ինտերնետ թրաֆիկը (ուր են մտնում, ինչ են կարդում, դիտում և այլն) ինչ բովանդակություն ունի. հստակ տեսնեն եւ դիտարկեն, գաղտնահսկեն այսպես ասած»: Ֆեյսբուքյան էջում այսպիսի բովանդակությամբ գրառում է արել  Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։  Նրա խոսքով՝ տեղական ինտերնետ պրովայդերները (մատակարարները), հատկապես մարզերում գործողներն այս մասին չեն համարձակվում հրապարակավ խոսել։

«Մարդ են, գործ են դրել, ու բոլորովին էս տեսակ բաների մեջ մտնելը կամ վիճելը իրենց բիզնեսին օգուտ չի տա: Ոմանք հլու հնազանդ՝ էդ թանկուկրակ սարքերը գնել տեղադրել են ու մատակարարում են ԱԱԾ-ին ձեր ինտերնետ թրաֆիկը՝ ԱՆԸՆԴՀԱՏ, այսինքն, երբ ուզեն ԱԱԾ-ում կտեսնեն, թե համացանցում ինչ եք անում, ինչ եք դիտում: Ոմանք դեռ չեն արել, կամ փող չունեն, լավ էլ թանկ են էդ սարքերը: Թե բա՝ էսինչ եվրոպական երկրի, էսինչ արտադրածը գնեք, կներկրեք, կմաքսազերծեք, կդնեք, կմիացնեք մեզ ուղիղ ԱԱԾ-Նալբանդյան: ՈՒ բանավոր են հրահանգում»,- գրել է Լևոն Բարսեղյանը։

Թեմայի վերաբերյալ Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Ազգային անվտանգության ծառայությունից և Դատախազությունից։ «Ենթադրությունները չենք մեկնաբանում»,- մեզ հետ զրույցում հայտնեցին ԱԱԾ-ից՝ այլ հարցերի չպատասխանելով և նշելով, որ եթե թեմայի վերաբերյալ կոնկրետ հարցեր կան, ապա գրավոր դիմենք։

«Այս պահի դրությամբ պատշաճ հաղորդում և ուսումնասիրություն առկա չէ»,- հայտնեցին Դատախազությունից։

 

Արաքս Մամուլյան