Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել հանցավորության մեջ ներգրավված անձանց արտահանձնելու հարցում Հայաստանի համագործակցությունը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված անձանց Հայաստանի կողմից արտահանձնվելու կապակցությամբ։

«2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը արտահանձնել է Թուրքիայում կազմակերպված հանցավոր գործունեության մեջ ներգրավված երկու անձի՝ ի պատասխան «Կարմիր» ծանուցմամբ Ինտերպոլի խնդրանքի։ Թուրքիան բարձր է գնահատում այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ արձագանքելով Ինտերպոլի «Կարմիր» ծանուցմամբ ներկայացված խնդրանքի` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ։

Թուրքիայի ՆԳՆ հաղորդմամբ՝ կազմակերպված հանցավորության խմբավորման  պարագլուխ Էրջան Յըլմազի և նրա հանցակից Իբրահիմ Քայմակի արտահանձնումը Հայաստանից, որոնք երկուսն էլ հետախուզվում էին Ինտերպոլի կողմից, համակարգել են բազմաթիվ թուրքական գերատեսչություններ, այդ թվում՝ արդարադատության և արտաքին գործերի նախարարությունները, ինչպես նաև ներքին գործերի նախարարության անվտանգության գլխավոր տնօրինության Ինտերպոլ-Եվրոպոլի վարչությունը:

Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ Յըլմազը, որը կապված է «Բարըշ Բոյուն» հանցավոր կազմակերպության հետ, 15 տարի հետախուզվում էր Թուրքիայում 43 ձերբակալման օրդերով, իսկ արդեն 14 տարի միջազգային հետախոզւման մեջ էր Ինտերպոլի  կողմից։ Նույն հանցավոր ցանցի անդամ Քայմակը վեց տարի հետախուզվել է Թուրքիայում ձերբակալության 10 օրդերով, իսկ միջազգային մակարդակով՝ մեկ տարի։ Երկուսն էլ տեղափոխվել են Թուրքիա՝ «արդարադատությանն առերեսվելու»։

Հայտարարության մեջ Թուրքիայի ՆԳՆ-ն նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին երկու անձանց ձերբակալման և արտահանձնման գործում համագործակցության համար։

Էմմա Չոբանյան