Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով առաջին դատական նիստը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Բաքվում մեկնարկել է ապօրինաբար Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերով նախապատրաստական ​​դատական ​​նիստը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք նաև նրանց դատարանի շենք տեղափոխելու կադրեր են հրապարակել։

Գործը քննվելու է դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Դատարանը քննելու է 15 անձի գործ՝ ընդհանուր 2548 դրվագով։ 15 անձինք են՝ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սակահյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլ Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Ռուբեն Վարդանյանը։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն 6 դատախազներ են պաշտպանում պետական մեղադրանքը։

Դատարանում պետական մեղադրանքը պաշտպանում են՝ գլխավոր դատախազի ավագ օգնական, արդարադատության խորհրդական Վյուսալ Ալիևը, գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով օգնական, 2-րդ կարգի փաստաբան Թուգայ Ռահիմլին, արդարադատության խորհրդական Նասիր Բայրամովը, դատախազ Ֆուադ Մուսաևը, ավագ դատախազ-մեթոդոլոգ, արդարադատության խորհրդական Վյուսալ Աբդուլաևը, Բաքվի շրջանային դատարանների հանրային դատախազության պաշտպանության վարչության դատախազ, արդարադատության կրտսեր խորհրդական Տարանա Մամեդովան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի