Արբանյակի լուսանկարները գաղտնի են, թե ինչ նպատակով են, իսպանական կողմի գործը չէ. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Այս պահին իմ ունեցած տեղեկություններով՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայկական արբանյակին առնչվող քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվածներ չկան, այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել։

«Դրա շրջանակներում 2022-ին ձեռք է բերվել արբանյակը և այդ բյուջեի շրջանակում կառուցվել է երկնային կայանը, որը ոչ միայն ծառայում է «Հայասաթ-1»-ին, այլև ընդհանրապես բոլոր այն արբանյակներին, որոնք ՀՀ-ն ձեռք կբերի, ապագայում նաև կկառուցի»,-ասաց նա։

Նախարարի խոսքով՝ մեծ ծավալի լուսանկարահանումներ են արվել արբանյակի կողմից վերջին երկու տարիների ընթացքում։ Իսկ թե ինչ նպատակով են օգտագործվել՝ չի ասի ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում՝ պնդելով, որ բնականաբար դրանք օգտագործվել են։

«Այն պարամետրերը, որոնք նշված են եղել ձեռք բերվելիս, այդ պարամետրերով էլ գնումը կատարվել է։ Դրանք աշխարհում լավագույնը չեն կարող համարվել,  բայց ՀՀ-ն առաջին քայլն է  անում տիեզերական ոլորտում իր տեղն ունենալու և կարողություններ ու գիտելիքներ հավաքագրելու համար»,-ընդգծեց Հայրապետյանը։

Հայրաետյանի համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ արբանյակը Հայաստանին վաճառած իսպանական ընկերության ներկայացուցիչները պետք է տեղեկացված լինեն, թե արբանյակի նկարահանումներն ինչ նպատակով են օգտագործվում։ Նա միայն պատասխանեց, որ արբանյակի լուսանկարները գաղտնի են, թե ինչ նպատակով են արվել, իսպանական կողմի գործը չէ։

Հիշեցնենք՝  ըստ լրատվամիջոցների՝ իսպանական կողմի ներկայացուցիչները հայտարարել էին, որ արբանյակն Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացում են օգտագործվում։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։