Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասերը կվերադարձվեն Եղեգնաձոր համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը․ տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող չորս հողամասերի՝ 2006-2007 թվականների աճուրդներն ու վերականգնել է դրանց նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել՝

– Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,1 հա մակերեսով հողամասի՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2006 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն ու վերականգնել 0,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

– Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերականգնել 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

– Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,3 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն ու վերականգնել 0,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

– Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Ոպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերականգնել 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը։

Դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, վերոնշյալ 4 հողամասերի նկատմամբ կգրանցվի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը: