ՔՊ-ին անդամակցելու դիմում չեմ ներկայացնելու. Սրբուհի Գալյան

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չի անդամակցելու։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Սրբուհի Գալյանը։

«Դիմում չեմ ներկայացնելու, կուսակցական չեմ»,- ասաց նա։

Ճշտող հարցին` ՔՊԿ-ից նման առաջարկ չի ստացե՞լ, նախարարը բացասական պատասխան տվեց։

Նկատենք, որ ի տարբերություն Գալյանի, ՔՊ-ն հրատապ կարգով կուսակցական դարձրեց Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, անկուսակցական Սարիկ Մինասյանին։

Սրբուհի Գալյանն այս տարվա նոյեմբերի 5-ին նշանակվել է Արդարադատության նախարար՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով

Մինչ այս 32-ամյա Գալյանը գլխավոր դատախազի տեղակալ էր: Պաշտոնի կտրուկ առաջխաղացումն սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք. 2019-ին նշանակվեց արդարադատության փոխնախարար, մեկ տարի պաշտոնավարեց ու Գլխավոր դատախազություն տեղափոխվեց, մինչ այդ էլ՝ դեռ 2015 թվականից, Քննչական ծառայությունում է աշխատել։

Հիշեցնենք` հոկտեմբերի 30-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խորհրդարանում պատասխանելով Factor.am-ի հարցին, ասել էր` Գալյանը քաղաքական թիմի մաս է, իսկ մեր մյուս հարցին` արդյոք խնդրահարույց չէր, որ քաղաքական թիմի ներկայացուցչին բարձր պաշտոն էր տրվել դատախազությունում, Արայիկ Հարությունյանը պատասխանել էր. «Ես ասացի՝ քաղաքական պաշտոն է զբաղեցրել, իսկ այդ դեպքում տվյալ ժամանակահատվածի ժամանակ լինում է քաղաքական թիմի մի մաս: Նա եղել է փոխնախարար, որը նույնպես քաղաքական նշանակություն ունի»:

Նարեկ Կիրակոսյան