Տեղի ունեցածը պետք է հետևանքներ ունենա․ քաղհասարակության ներկայացուցիչները՝ Տիգրան Ավինյանի հոր պահվածքի մասին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Էլիտիզմ, ես սա գնահատում եմ որպես ագրեսիվ արտահայտված էլիտիզմ»,- «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսպես գնահատեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի պահվածքն ու «Opel» մակնիշի ավտոմեքենաների վարորդների հասցեին հնչեցրած հայտարարությունը։

Ըստ նրա՝ տեղի ունեցածը պետք է քաղաքական հետևանքներ ունենա։

«Ընտրողները պետք է իրենց եզրակացությունն անեն, իսկ ընտրությունները կգան, և ամեն ինչ կերևա։ Իշխանությունը թող որոշի։ Մրցակցային պայքար է, մրցակցային միջավայր է, թող իրենք որոշեն՝ նման ագրեսիվ էլիտիստական հայտարարությունների հետևանքով ինչ են անում կամ ինչ չեն անում»,- Factor.am-ի հետ զրույցում շեշտեց Դանիել Իոաննիսյանը, որը, ի դեպ, նախկինում նույնպես «Opel» մակնիշի ավտոմեքենա է վարել։

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը գովելի է համարում, որ Տիգրան Ավինյանը հոր պահվածքից հետո ներողություն է խնդրել, այդուհանդերձ, նշում է․ «Գրեթե համոզված եմ, որ նույն տրամաբանությամբ և նույն բառապաշարով, եթե ոչ մի քիչ ավելի կոշտ, մտածում է հենց ինքը՝ պարոն Ավինյանը, այլապես այդպիսի վարքագիծ չէին դրսևորի տարբեր առիթներով և իրադարձությունների ժամանակ։ Այսպիսի պրոցեսից հետո կարելի է մտածել, որ պիտի, օրինակ, լինի պաշտոնանկություն, բայց ՀՀ-ում այդպիսի իրավիճակ դժվար է պատկերացնել։ Մի տարբերակ կա միայն պաշտոնից հեռացնելու, եթե դա անձնապես ցանկանա Նիկոլ Փաշինյանը՝ իր ռեյտինգը բարձրացնելու համար, որ ցույց տա՝ ինքն է ՀՀ-ի միակ տղամարդը»։

Կարապետյանցը նշում է՝ վստահ չէ, որ պաշտոնանկություն կլինի՝ հաշվի առնելով, որ Ավինյանը ոչ պակաս ազդեցություն և հնարավորություններ ունի։

«Եթե Ավինյանը Նիկոլ Փաշինյանից ստացավ այդ sms-ը հեռանալու մասին, վստահ չեմ, որ կհամաձայնի և կհեռանա, որովհետև դա, ինչպես հասկանում եմ, Ավինյանի երազած պաշտոններից մեկն է, քանի որ ինքը, ենթադրաբար, նաև այլ հավակնություններ ունի, կարծում եմ՝ չի հեռանա այդ պաշտոնից»,- շեշտեց նա։

Հիշեցնենք՝ երեկ Oragirnews-ը տեսանյութ էր հրապարակել, որում լրագրողը հարց է ուղղում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը «կարմիր գծեր»-ում կայանման վճարի չափի վերաբերյալ։

«Պիտի 500,000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ, ամեն իրա գեղի «Opel»-ով։ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- ասել էր Արմեն Ավինյանը։

Ժամեր անց Տիգրան Ավինյանը Տելեգրամում տեսանյութ հրապարակեց՝ ներողություն խնդրելով հոր պահվածքի համար: Ավինյանի խոսքով՝ «դեղին մամուլի հրապարակումները» որոշակի ազդեցություն են թողնում նաև իր ընտանիքի վրա, իր հայրն էլ քաղաքականությամբ չի զբաղվում և դյուրին է տրվում սադրանքներին:

«Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցրել։ Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել, ափսոսում եմ ասված խոսքերի համար և ներողություն եմ խնդրում: Իրականում Երևանի քաղաքապետարանն իր որևէ քաղաքականություն մշակելիս բոլորի շահերը պաշտպանելու տրամաբանությամբ է շարժվում՝ և՛ երեխաների, և՛ տարեցների, և՛ աղքատների, և՛ հարուստների, և՛ միջին խավի։ Եվ մեր վերաբերմունքը երևանցիների նկատմամբ հավասարապես հոգատար է բոլոր մարդկանց մասով, չկա այդտեղ տարանջատում»,- պարզաբանել էր Տիգրան Ավինյանը։

Մանյա Պողոսյան