Ինչու է քաղաքապետարանը խոչընդոտել Factor TV-ի լրագրողի մուտքը Ավինյանի մամուլի ասուլիսին

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Տիգրան Ավինյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիս է հրավիրել քաղաքապետարանում: Factor TV-ի նկարահանող խմբին` լրագրողին և օպերատորին, չթույլատրեցին լուսաբանել ասուլիսը՝ պատճառաբանելով, որ Ավինյանը հրավիրել է լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներին:

Մեր հարցին` ինչո՞ւ չենք կարող լուսաբանել, լրատվության վարչության պետի պաշտոնակատար Տարոն Գևորգյանն ասաց` տեղյակ չէ, կճշտի՝ կասի, բայց վերելակով վերև բարձրացավ և այդպես էլ ներքև չիջավ: Իսկ քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հեռախոսազանգերի չպատասխանեց: Նշենք, որ մի քանի օր առաջ քաղաքապետի մամուլի խոսնակը ասուլիսի լուսաբանման հրավեր էր ուղարկել Factor TV-ի էլեկտրոնային փոստին՝ հետևյալ բովանդակությամբ:

«Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին Ձեր լրատվամիջոցի գլխավոր խմբագրին սիրով հրավիրում ենք Երևանի քաղաքապետի ամփոփիչ մամուլի ասուլիսին։ Կխնդրեմ քաղաքապետարանում լինել ասուլիսից 15 րոպե շուտ»:

Այս հրավերը ենթադրում էր, որ ասուլիսը պետք է լուսաբանվեր մեր գլխավոր խմբագրի կողմից։ Մինչդեռ մեր խմբագրությունում մամուլի ասուլիսները լուսաբանում են լրագրողները, իսկ գլխավոր խմբագիրն այլ գործառույթներ ունի։ Մեր տեղեկություններով` նախքան ասուլիսը լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ կարճատև փակ հանդիպում է եղել, ինչից հետո մեկնարկել է ասուլիսը, որին, փաստորեն, մասնակցելու հնարավորություն է ընձեռնվել այն լրատվամիջոցների լրագրողներին, որոնց գլխավոր խմբագիրները մասնակցել են Ավինյանի հետ փակ հանդիպմանը։ Այժմ Factor TV-ն վերահեռարձակում է քաղաքապետարանի ուղիղ ազդանշանը՝ առանց հարցեր տալու հնարավորության։

Նշենք, որ սա աննախադեպ է, երբ համայնքային իշխանությունը ասուլիս է կազմակերպում և հրավերն ուղղվում է անձնապես ԶԼՄ-ի գլխավոր խմբագրին և չմասնակցելու դեպքում խոչընդոտելով նույն լրատվամիջոցի լրագրողի ներկայությունը և, փաստորեն, սահմանափակելով ասուլիսում հարցեր ուղղելու հնարավորությունը։

Արփի Հակոբյան