Ձերբակալվել է Վահագն Գևորգյանը

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում։ Տեղեկությունը Factor.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ հայտնելով, որ Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Վարույթի շրջանակում կան մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք ևս։ Այլ մանրամասներ չհայտնեցին՝ նախաքննության շահերից ելնելով։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ էր ազատել Վահագն Գևորգյանին Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ի պաշտոնից։

Հիշեցնենք, որ Գևորգյանը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերի 17-ից։ Մինչև այդ Գևորգյանը զբաղեցնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը։

Նա այդ պաշտոնում ընտրվել էր 2015 թվականին ԲՀԿ-ի ցուցակով։ Վահագն Գևորգյանը 4 տարի անց վերընտրվել էր քաղաքապետի պաշտոնում, բայց այս անգամ որպես անկուսակցական թեկնածու։ Վահագն Գևորգյանը եղել է նաև ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը օգնականը։

Վահագն Գևորգյանին 2020 թվականին մեղադրանք էր առաջադրվել։ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավարին։ Աբովյանի քաղաքապետը, ըստ առաջադրված մեղադրանքի, պաշտոնեական անփութություն է դրսևորել ու թույլատրել է 2240 մետր մակերեսով հողամաս զավթել։ Բացի այս մեկից, Գևորգյանին առնչվող այլ քրեական գործեր էլ էին եղել, որոնք, սակայն, բոլորը կարճվել էին։

Մանյա Պողոսյան