ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է վճարել ՀԱՊԿ անդամավճարը․ ԱԳՆ-ի պատասխանը

Լուրեր

06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն չի պատասխանում հարցին, թե մինչև վերջնաժամկետը՝ 2025 թվականի ավարտը, պատրաստվո՞ւմ է ՀՀ-ն վճարել ՀԱՊԿ անդամավճարը, թե՝ ոչ։

Արատքին գերատեսչությունից Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն՝ կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա չէ հանրայնացման, իսկ բարձրացված հարցերը կարգավորվում են ՀԱՊԿ կանոնադրության և համապատասխան փաստաթղթերի դրույթներով։

ԱԳՆ-ի պատասխանում նաև ասվում է, որ հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարություն, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորման մասնակցությունից։

«Հաշվի առնելով, որ որևէ որոշմամբ պարտավորություն ստանձնումն իրականացվում է տվյալ որոշմանը միանալով՝ «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ սահմանափակ ձևաչափով ընդունված որոշման ստորագրությամբ Հայաստանի Հանրապետությունը որևէ ֆինանսական պարտավորություն չի ստանձնել»,- ընդգծել են նախարարությունից։

Հիշեցնենք՝ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ XVII Վերոնայի Եվրասիական տնտեսական համաժողովին հայտարարել էր, որ Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների մասով։ ՌԴ պաշտոնյան նաև նշել էր, որ Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այդ պարտքը, իսկ հետագայում կկայացվեն համապատասխան որոշումներ։

Մանյա Պողոսյան