ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Եթե Նիկոլ Փաշինյանն ուրիշ ոչինչ չանի, ժողովրդին ընկճախտից հանելը հերիք է. Գիսանե Պալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ես չէի ուզենա, որ քաղաքական դաշտի՝ սևերի և սպիտակների բաժանում տեղի ունենար, բայց դա ներկայիս պայմաններում երևի անխուսափելի էր: Այսօր ամեն ինչ ընթանում է ճիշտ ճանապարհով, ներկայիս իշխանության կողմից լուրջ բացթողումներ չեմ տեսնում: Չեմ հասկանում մարդկանց, որոնք հոռետեսորեն են մոտենում ամեն ինչին: Քննադատելը հեշտ է: Իսկ ես այնքան ոգեշնչված եմ հեղափոխությամբ…Հեղափոխությունից հետո ամեն անգամ արթնանալիս ինձ թվում է՝ այն, ինչ տեղի է ունեցել, երազ է: Երբևէ չէի կարող պատկերացնել, որ իմ կյանքի օրոք հեղափոխություն կտեսնեմ»,- Factor.am-ի «Երևանի ժամանակով» ծրագրի շրջանակում նման տեսակետ է հայտնում «Էմփիրեյ» ռոք խմբի երաժիշտ և երգահան Գիսանե Պալյանը:

Ի դեպ, դեռևս 2008 թվականից Գիսանեն ունեցել է ընդդիմադիր հայացքներ և «Էմփիրեյ» խմբի երգերի զգալի մասի տեքստերում այդ կեցվածքն արտահայտվել է:

Գիսանեի խոսքով՝ «Մենք ենք տերը մեր երկրի» լոզունգը հեղափոխությունից հետո սկսել է կենսունակ դառնալ. «Եթե Նիկոլ Փաշինյանն ուրիշ ոչինչ չանի, ժողովրդին ընկճախտից և խորին հիասթափությունից հանելը հերիք է»,- ասում է երաժիշտը:

Նրա համոզմամբ՝ թեև ինչպես բոլոր ժողովուրդների մեջ, մեր մեջ ևս կա զանգված, որին հնարավոր է գնել, այնուամենայնիվ, հակահեղափոխությունը հաջողություն չի ունենալու: «Հին իշխանությունները կորցնում են իրենց գողացած հարստությունը, ազատությունը և ամեն ինչ անում են, որ իրենց փրկեն, բայց հակահեղափոխություն չի լինելու, թեև ամեն ինչ անելու են, որ ժողովրդին վախեցնեն»,- շեշտում է երգահանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան