Կառավարության պարտքը գերազանցել է 12,5 մլրդ դոլարը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի նոյեմբերի վերջին կազմել է 12 մլրդ 569 մլն դոլար։ Ըստ Ֆինանսների նախարարության՝ նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, պետական պարտքը նվազել է 63 մլն դոլարով։ Այս նվազումը պայմանավորված է կառավարության պարտքի՝ 49,8 մլն և Կենտրոնական բանկի՝ 13,2 մլն դոլարով նվազմամբ, ինչը, համապատասխանաբար, կազմել է 12 մլրդ 74 մլն և 495 մլն դոլար։
Կառավարության պարտքն իր հերթին նվազել է ներքին պարտքի՝ 84,6 մլն դոլարով պակասելու արդյունքում։ Իսկ ահա արտաքին պարտքն ավելացել է 34,8 մլն դոլարով։

Կառավարության պարտքի 48%-ն արտաքին է։

Նկատենք, որ մինչև 2024 թվականի մայիս Կառավարության արտաքին պարտքը դոլարային արտահայտությամբ գերակշռել է ներքին պարտքի համեմատ։ Ընդ որում, եթե արտարժութային պարտքի տոկոսադրույքը 3,9% է, ապա դրամային պարտքի համար այն շատ ավելին է՝ 10,7%։ Այսինքն՝ դրամով պարտքն ավելի թանկ է, և դրա հարաբերակցության ավելացումը նշանակում է ավելի մեծ տոկոսավճարներ, քան նախկինում:

chart visualization

Կառավարության պարտքի գծով վճարումները տարեցտարի ավելանում են․ 2023 թվականին այն եղել է 675,1 մլրդ դրամ, 2024-ի պետբյուջեի ծրագրով 803,2 մլրդ է, իսկ 2025 թվականին կազմելու է 1 տրլն 122,4 մլրդ դրամ։ 2025 թվականին ՀՀ Կառավարության պարտքի գծով վճարումների այս կտրուկ աճը պայմանավորված է մարման ենթակա եվրապարտատոմսերով:
Գայանե Խաչատրյան