Դրական եմ գնահատում Փաշինյանի այն հայտարարությունը, որ քաղաքացիները պետք է ձայն չտան այն ուժերին, որոնք դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
Բոլորը

Շարունակում եմ մնալ այն համոզման, որ Երևանի ընտրակարգը սխալ է ընտրված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցությունից Երևանի ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանը:

«Պետք է քաղաքացիների կողմից ուղղակի ընտրությամբ ընտրվի Երևանի քաղաքապետի և նաև ավագանու՝ որպես հակակշիռ, չակերտավոր ասած՝ որպես քաղաքի օրենսդիր մարմին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ավագանու թեկնածուի կարծիքով՝ ներպետական օրակարգերը, այնուամենայնիվ, շեղեցին այս քարոզարշավը, ինչն էլ հաստատեց տեսությունը, որ այս ընտրությունները որոշակիորեն նախերգանքը պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

«Ժառանգություն»-ը, հիշեցրեց, կողմ է դրանց անցկացմանը: «Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ օր առաջ, ինչպես «Ժառանգություն»-ը նախկինում ասել է, պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ անկախ նրանից, թե քաղաքական ուժերը որքանով են պատրաստ»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը:

Այս համատեքստում նա դրական է գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե քաղաքացիները պետք է ձայն չտան այն ուժերին, ովքեր դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Ըստ էության, ակնհայտ է մի բան. եթե մենք չունենանք արտահերթ ԱԺ ընտրություններ, երկրում քաղաքական, ինչպես նաև օրենսդրական ճգնաժամը շարունակվելու է»: