Որտեղից է սկսվելու սահմանազատման հաջորդ փուլը․ մեկնաբանում է Մհեր Գրիգորյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Նախապատրաստվում ենք հաջորդ հանդիպմանը»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը։

«Կոնկրետ ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն չկա»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Մհեր Գրիգորյանը գլխավորում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը։

Մեր հարցին՝ Կիրանցից հետո ո՞ր ուղղությունից է սկսվելու սահմանազատումը, Գրիգորյանն արձագանքեց․ «Չե՛մ կարող ասել, քննարկվում են այդ հարցերը»,- միաժամանակ համաձայն չլինելով գնահատականի հետ, որ գործընթացը փակուղում է հայտնվել։ Հարցին՝ այս տարի նախատեսվո՞ւմ է որևէ հանդիպում, Մհեր Գրիգորյանը դարձյալ պատասխանեց․ «Չե՛մ կարող ասել, որովհետեև երկկողմանի պայմանավորվածությամբ է որոշվում հանդիպման օրը, այս պահին դեռ չկա օրվա վերաբերյալ պայմանավորվածություն»։

Ըստ Հայաստանի փոխվարչապետի՝ քննարկումներ եղել են, թե որտեղից պետք է սկսվի սահմանազատման հաջորդ փուլը։ «Տարբեր վարկածներ քննարկվել են՝ վերջին հանդիպման ժամանակ, բայց ավելի բան չեմ կարող ասել, կա պայմանավորվածություն հանրային խոսքում սահմանափակվել այն տեղեկությամբ, որը պաշտոնապես հրապարակվել է»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում պետք է Երևանն ու Բաքուն շարունակեն սահմանազատումը։ Նա հույս էր հայտնել, որ քննարկումները կշարունակվեն Բաքվում COP29-ի ավարտից հետո։ 2024 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ավելի քան երկու տարվա բանակցություններից հետո Երևանն ու Բաքուն, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրի նախագծից հանել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը:

Factor TV-ն այսօր փոխվարչապետից հետաքրքրվեց՝ այս ուղղությամբ ի՞նչ զարգացումներ կան։ «Դա առանձին թեմա է, որի հետ կապված, կարծում եմ քննարկման առիթ կունենանք։ Այս պահին ևս չունենք պայմանավորվածություն այդ հարցի քննարկման ամսաթվի վերաբերյալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան