Փաշինյանի «կացինը» հասավ Ալեն Սիմոնյանի ընտանիքի մեքենային․ Աննա Հակոբյանի մեքենան հերթում կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
11.12.2024 | 14:09
Սահմանազատման հաջորդ փուլը ո՞ր հատվածից է սկսվելու․ ԱԳՆ-ի արձագանքը
11.12.2024 | 14:00
Ինչ իրավիճակ է Գյումրիի շուկայում․ դժգոհ են, թե՛ առևտրականները, թե՛ գնորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 13:56
Բաքուն հայտնում է զինծառայողի մահվան մասին
11.12.2024 | 13:45
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է
11.12.2024 | 13:33
Մոսկվան անվտանգ ապաստան է ապահովել Ասադի համար․ ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայի նախկին նախագահին Հաագայի դատարանին հանձնելու մասին
11.12.2024 | 13:22
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին
11.12.2024 | 13:10
Սիրիայի անցումային կառավարության վարչապետը կայունության և հանգստության կոչ է անում
11.12.2024 | 12:59
2024թ․ ԱՄՆ զբոսաշրջային վիզայի մերժումների թիվն ավելացել է ՀՀ քաղաքացիների համար
11.12.2024 | 12:48
Բայդենի վարչակազմը նախատեսում է խստացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները` նախքան Թրամփի պաշտոնավարումը․ Bloomberg
11.12.2024 | 12:38
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
11.12.2024 | 12:36
Մենք բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված ամերիկահայ համայնքի բոլոր ջանքերը․ Քրիստինա Քվին
11.12.2024 | 12:24
Բլինքենը կայցելի Թուրքիա՝ Սիրիայի հարցով բանակցությունների
Բոլորը

Քանի՞ ծառայողական ավտոմեքենա է ջնջում Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմից, հայտնի չէ։ Վարչապետի աշխատակազմին 30 օր է անհրաժեշտ՝ Փաշինյանի՝ 15 օր առաջ գրած-ջնջածը հաշվելու, գումարում-հանում անելու և Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հստակ տեղեկություն տրամադրելու համար։

Շուրջ կես ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում խոստովանեց, որ իր իշխանության վեց և ավելի տարիների ընթացքում պետական համակարգի ծառայողական մեքենաները չեն կրճատվել՝ չնայած տրված խոստումներին։

Factor TV-ն ուսումնասիրել է, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո որ կառույցը քանի մեքենայից է հրաժարվելու։ Վարչապետի, փոխվարչապետների և նախարարությունների աշխատակազմերին գրավոր հարցումներ ենք ուղարկել կրճատվող մեքենաների թիվը ստանալու համար։ Էկոնոմիկայի նախարարությունից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ Փաշինյանը ոչ միայն բանավոր, այլ նաև գրավոր հանձնարարություն է տվել մեքենաները կրճատելու մասին։

2025 թվականի բյուջեի նախագծով պետական ապարատում 880 ավտոմեքենա է լինելու․ սա չի ներառում ուժային մարմինների ծառայողական մեքենաների թիվը։ Վարչապետի աշխատակազմում 40 մեքենա կա, ըստ գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ կրճատում չի պլանավորվում։ Իսկ ըստ Փաշինյանի՞ ցուցակի․ մեր այս հարցին գործադիրը կպատասխանի 30 օր անց։

Մինչ այդ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանին հետաքրքրում է՝ Փաշինյանի ընտանիքի անդամներին սպասարկող թանկարժեք մեքենաներից քանի՞սն են կրճատվելու։

Հիշեցնենք՝ Factor TV-ն ավելի վաղ գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայում սպասարկող մեքենայի գինը շուրջ 300 հազար դոլար է, նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի մեքենան արժե 150 հազար դոլար, թիկնազորի մեքենաներից յուրաքանչյուրը՝ շուրջ 100 հազար դոլար։ Մեկ այլ՝ 30 հազար դոլարանոց մեքենա էլ սպասարկում է վարչապետի ավագ դստերը, իսկ ահա որդին հրաժարվել է ՊՊԾ-ի թե՛ մեքենայից, թե՛ թիկնապահներից։

Մինչ հայտնի կդառնա՝ արդյո՞ք Փաշինյանը կացնային քաղաքականությունը նաև ընտանիքի անդամների մեքենաների համար է կիրառում, անդրադառնանք մյուս գերատեսչություններում այս ուղղությամբ իրականացվող  փոփոխություններին։

Իրենց ծառայողական մեքենաներից չեն հրաժարվի Հայաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը։ Նրանց սպասարկում են այս ամռան ընթացքում յուրաքանչյուրը 41,6 մլն դրամով գնված ներկայացուցչական դասի VOLVO S90 Plug in Hybrid մակնիշի ավտոմեքենաները։ Փոխվարչապետների գրասենյակներից Factor TV-ին հայտնել են, որ այլ ծառայողական մեքենաներ չունեն։

Փաշինյանի հանձնարարությունից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կրճատման է ներկայացրել 7 մեքենաներից 6-ը․ մնում է միայն նախարար Նարեկ Մկրտչյանին սպասարկող 6,9 մլն դրամ արժեցող և 2012 թվականին արտադրված Toyota Camry-ն։

Ֆինանսների նախարարությունը կրճատման է ներկայացրել 4 մեքենաներից 3-ը․ մնում է միայն նախարար Վահե Հովհաննիսյանին սպասարկող 2013 թվականի արտադրության Toyota Prado-ն՝ 23 մլն դրամ արժեքով։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրճատման է ներկայացրել 4 ավտոմեքենա, պահում են միայն նախարար Մխիթար Հայրապետյանին սպասարկող 2014-ին Toyora Prado-ն, որի արժեքը չեն նշել։

Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կրճատել 39 մեքենաներից 21-ը։ Կառույցում մնում է 18 մեքենա, որից մեկը Գևորգ Պապոյանին սպասարկող 2013 թվականին արտադրված Toyota Prado-ն է։

Առողջապահության նախարարությունը կրճատում է 8 ավտոմեքենա՝ թողնելով միայն Անահիտ Ավանեսյանին սպասարկող Տոյոտա Լենդ Քրուզերը, որի արժեքը 18,5 մլն դրամ է։

Արդարադատության նախարարությունն էլ 4 մեքենաներից կրճատելու է 3-ը՝ թողնելով նախարար Սրբուհի Գալյանին սպասարկող Toyota Camry մակնիշի ավտոմեքենան՝ 15 մլն դրամ արժեքով։

Ներքին գործերի նախարարությունը կրճատում է 36 ավտոմեքենա: Ցանկում  ներառված չեն նախարար Արփինե Սարգսյանի և տեղակալների ծառայողական մեքենաները։ Գերատեսչությունը չի հայտնել ղեկավար կազմին սպասարկող Տոյոտաների արժեքները։

Արտաքին գործերի նախարարությունը կրճատում է 14 ավտոմեքենա։ Թե քանի ծառայողական մեքենա է մնում գերատեսչությունում, չեն հստակեցրել, միայն նշել են, որ պահպանվում է Արարատ Միրզոյանին սպասարկող AUDI A8 մակնիշի ավտոմեքենան։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ հայտնում են, որ առկա է 9 ծառայողական մեքենա, բայց դեռևս կրճատման շուրջ աշխատանքները չեն ավարտել։

Այսպիսով, Factor TV-ին փոխանցված պատասխանների համաձայն՝ հայտնի է պետական ապարատում կրճատվող 107 ծառայողական մեքենայի մասին։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ խորհրդարանի աշխատակազմում առկա 12 մեքենաներ կրճատվելու են, որի արդյունքում կմնա 30 ծառայողական ավտոմեքենա։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակը Factor TV-ին փոխանցեց, որ կրճատվում են հանձնաժողովի մեքենաները․ այսուհետ երկու հանձնաժողովի բաժին կհասնի մեկ մեքենա։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է, որ ծառայողական մեքենան անհրաժեշտություն է հանձնաժողովի նախագահների համար։

Կրճատման տակ է ընկել նաև Ալեն Սիմոնյանի ընտանիքին սպասարկող Toyota Prado ամենագնացը։

Նշենք, որ մի շարք գերատեսչություններ տեղեկատվություն չեն տրամադրել կրճատվող մեքենաների տվյալների մասին։ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է տեղեկություն փոխանցել՝ համարելով այն գաղտնիք պարունակող, իսկ Շրջակա միջավայրի, ԿԳՄՍ նախարարությունները, Տեղեկատվության ազատության մասին օրենքում սահմանված ժամկետները խախտելով, որևէ տեղեկություն դեռևս չեն տրամադրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան