Գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում կիրականացվի հրավառություն
Դեկտեմբերի 8-ի երեկոյան Հանրապետության հրապարակում՝ տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում կիրականացվի հրավառություն։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Հրավառությունն իրականացնող ընկերությունն ունի ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից տրված հրագործական արտադրատեսակների ներմուծման և կիրառման լիցենզիաներ, ինչպես նաև նույն վարչության կողմից տրվել է համապատասխան թույլտվություն այսօր՝ Հանրապետության հրապարակում հրավառություն իրականացնելու համար, հայտնում են ՆԳՆ-ից։
«Բացի այդ նշված միջոցառման ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները կպահպանեն հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկները կիրականացնեն հերթապահություն՝ ապահովելով հրդեհային անվտանգությունը»,- նշել է Սարգսյանը։