Փաշինյանի պահանջից հետո Պապոյանը 21 ավտոմեքենա է կրճատում

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Էկոնոմիկայի նախարարությունում առկա 39 ծառայողական ավտոմեքենաներից 21-ը կրճատվելու է։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։

Կրճատվող մեքենաների ցանկից բացակայում է նախարար Գևորգ Պապոյանին սպասարկող ավտոմեքենան։ Նա հարկատուների հաշվին երթևեկում է Տոյոտա LC Պրադո 4.0 մակնիշի ավտոմեքենայով, որն արտադրվել է 2013 թվականին։

Իր ծառայողական ավտոմեքենայից չի հրաժարվի նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա երթևեկում է VOLVO S90 PLUG IN HYBRID մակնիշի ավտոմեքենայով։ Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի աշխատակազմից։ Դա նույն մոդելի մեքենայից է, որը սպասարկում է մյուս փոխվարչապետին՝ Տիգրան Խաչատրյանին։ Factor.am-ը գրել էր, որ այս VOLVO-ներից յուրաքանչյուրը ձեռք է բերվել 41,6 մլն դրամով։

ԲՏԱ նախարարությունից էլ կրճատվելու է չորս մեքենա։ Factor.am-ն ավելի վաղ գրել էր, որ արդարադատության և առողջապահության նախարարությունները միասին հրաժարվում են տասը ծառայողական մեքենայից։ Այս պահի դրությամբ հայտնի է 35 ավտոմեքենայի կրճատման մասին։

Նարեկ Կիրակոսյան