Հայ բնակչության անվտանգ տարհանման հնարավորություն այս պահին բացակայում է․ ԱԳՆ-ն՝ Սիրիայում իրավիճակի մասին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը  հայտնում է, որ ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայ բնակչության անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։ ԱԳ նախարարությունից նշում են, որ ուշադրությամբ հետևում են զարգացումներին, հնարավորության պարագայում կդիտարկվեն բոլոր տարբերակները։

«Այս ընթացքում դեսպանությունը պատասխանում է ՀՀ քաղաքացիների բոլոր զանգերին, հետաքրքրող՝ այդ թվում՝ փաստաթղթային ապահովման, նոր անձնագրերի տրամադրման վերաբերյալ հարցերին: Մշտական կապ է պահպանվում Սիրիայի պատկան մարմինների և համայնքային կառույցների հետ։

Հարց. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակու՞մ է գործունեությունը։

Պատասխան. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր աշխատանքը շարունակում է Դամասկոսից։ Ինչպես տեղեկացվել է նախորդ շաբաթ, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գլխավոր հյուպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին լիազորագրերը ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ։
Գլխավոր հյուպատոսը և Դամասկոսում դեսպանության հյուպատոսական բաժինը շարունակում են աշխատանքներն արտակարգ ռեժիմով։

ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Դամասկոսում ՀՀ դեսպանության հետ` զանգահարելով թեժ գծի նշված հեռախոսահամարին՝ +963960003622 (բջջային):

Հարց. Տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ կա՞ն:

Պատասխան. Նոյեմբերի 30-ին Հալեպից դուրս գալու փորձի ժամանակ զոհված Երվանդ Արսլանյանի՝ ՀՀ քաղաքացիությունը հաստատող տվյալներ այս պահին չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։