Ով ուտի, ով հաշիվը փակի. թաղապետարանի կորպորատիվ` հարկատուի գրպանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Սառը խորտիկներ, խորոված թառափ, առնվազն 10 տարվա հնության կոնյակ․ Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցների ամանորյա կորպորատիվը շուրջ երկու միլիոն դրամ կարժենա։ Գումարը կվճարվի համայնքային բյուջեից։ Քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթել է «ՍՓՈՐԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն՝ 1 միլիոն 998 հազար դրամով:

Բացի այս ընկերությունից՝ էլեկտրոնային աճուրդին մասնակցել է նաև 2024-ի հունիսին հիմնադրված «Գարանտ 24» ՍՊԸ-ն։ Բայց, ի տարբերություն «ՍՓՈՐԹ ՍԵՐՎԻՍ»-ի, այս ընկերությունն անհավանական բարձր գին է առաջարկել՝ 456 մլն դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ միջոցառման համար նախատեսված բյուջեն 2 միլիոն դրամ է: 

Factor TV-ն ուսումնասիրել է Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցների համար ամանորյա միջոցառման կազմակերպման պայամանագրի տեխնիկական բնութագիրը, պարզվում է՝ հյուրասիրությունը կազմակերպվում է 110 հոգու համար։

Իսկ ի՞նչ է մատուցվելու հյուրերին: Ըստ տեխբնութագրի՝ բարձրակարգ ռեստորանում առաջարկվելու են բազմապիսի նախուտեստներ, խորտիկներ, տաք ուտեստներ, բարձրակարգ խմիչքներ ու թարմ մրգեր: Հանդիսության անցկացման վայրն ընտրվելու է Աջափնյակ վարչական շրջանի կամ Երևան քաղաքից դեպի Արագածոտնի մարզ մինչև 5 կմ հեռավորության վրա բարձրակարգ ռեստորաններից մեկում։

Ճաշացանկը հետևյալն է․

  • Նախուտեստ` խոշոր սև և կանաչ ձիթապտուղ, 
  • կիտրոն, 
  • առնվազն 4 տեսակի պանիր, 
  • լոլիկ, 
  • վարունգ, 
  •  քաղցր, կծու պղպեղ                              
  • խառը կանաչի, 
  • քամած մածուն,
  • ռեժան, 
  • թթու, 
  • Սառը խորտիկներ՝ ապխտած երշիկ, 
  • ֆիլե, 
  • բաստուրմա, 
  • սուջուխ, 
  • ռուլետ, 
  • պաշինա, 
  • ձկան տեսականի, 
  • մայրաքաղաքային, ցեզար, փաթաթած սմբուկ, տավարի մսով և սալորաչրով աղցաններ, 
  • Տաք ուտեստներից՝ խոզի, հորթի, գառան խորոված
  • տապակած կարտոֆիլ, 
  • խորոված թառափ, 
  • ուզբեկական փլավ,
  • հացի տեսականի, լավաշ, 
  • Խմիչքներից՝ բարձր կարգի, առնվազն 10 տարվա պահպանման, 0.7լ գործարանային, շշալցված կոնյակ, 
  • բարձր կարգի ալֆա սպիրտից 0.7լ գործարանային, շշալցված օղի,
  • կարմիր և սպիտակ կիսաչոր, բարձր կարգի գինի, 
  • զովացուցիչ ըմպելիքներ, 
  • բնական հյութեր, 
  • 1լ բարձրորակ կոմպոտներ, 
  • գազավորված ըմպելիք, 
  • բարձրորակ՝ 0.5լ գործարանային, շշալցված հանքային ջրեր, 
  • մրգերից՝ նարինջ, մանդարին, խնձոր, բանան, թուրինջ, կիվի, 
  • աղացած, լուծվող սուրճ, 
  • սև և կանաչ թեյ։

Ըստ տեխնիկական բնութագրի՝ սրահը պետք է հագեցած լինի օդափոխության և լուսաձայնային համակարգերով։ Փորձառու հանդիսավար ու դիջեյ էլ է պահանջվում, սպասարկող տեխանձնակազմով համապատասխան ձայնային տեխնիկան ևս պարտադիր է։

Այս միջոցառմանը պիտի մասնակցեր Աջափնյակ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը, քանի որ մրցույթը նրա օրոք է հայտարարվել։ Բայց նա նոյեմբերի 8-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, և վարչական շրջանի ղեկավար նշանակվեց նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան