Հայկական հետք՝ «Գլադիատոր 2»-ում․ անիմատոր Հակոբ Մուրադյանը՝ ֆիլմի վրա աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Այս ամիս, 24 տարի անց, մեծ էկրան բարձրացավ աշխարհահռչակ ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Գլադիատոր 2» ֆիլմը՝ Փոլ Մեսքալի, Դենզել Վաշինգտոնի, Պեդրո Պասկալի, Քոնի Նիլսենի և այլ աստղերի մասնակցությամբ։ Համաշխարհային կինովարձույթում հենց առաջին հանգստյան օրերին ֆիլմը ռեկորդային՝ 87 միլիոն դոլար շահույթ է ապահովել։

Սքոթի առաջին «Գլադիատորը» 5 «Օսկար» է ստացել, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» անվանակարգերում։ Ինչ վերաբերում է «Գլադիատոր 2»-ին՝ քննադատներն այն համարում են, այսպես ասած, տարվա լավագույն փոփքորն ֆիլմը։

Ֆիլմի անիմատորներից մեկը մեր հայրենակիցն է՝ Հակոբ Մուրադյանը։ Նա արդեն 3 տարի է՝ բնակվում է Կանադայում և շուրջ 9 տարի է՝ զբաղվում է անիմացիայով։

«Աշխատել եմ 50-ից ավելի անդամներով թիմի հետ։ Մեր նպատակը հնարավորինս իրական միջավայր ստանալն էր, հերոսներին կենդանացնելը»,- ասում է Հակոբը։

Նա աշխատում է Framestore ընկերությունում, որը հոլիվուդյան ֆիլմերի վիզուալ էֆեկտների մատակարարներից մեկն է։ Մինչ այս աշխատել է այնպիսի հայտնի նախագծերի վրա, ինչպիսիք են, օրինակ, «Տրանսֆորմերներ»-ը, «Դիսնեյ»-ի «Պինոկիո» անիմացիոն ֆիլմը։

Ինչ վերաբերում է «Գլադիատոր 2»-ին, դրա շուրջ Հակոբն աշխատել է 6 ամիս։ Ասում է՝ անիմացիայով զբաղվելը դերասանություն անելու նման մի բան է․ նպատակը նույնն է՝ կենդանություն տալ հերոսներին, ուսումնասիրել ու ճիշտ նեկայացնել նրանց շարժուձևն ու պահվածքը։ Հակոբը շեշտում է՝ երբ նոր էր սկսել Հայաստանում զբաղվել անիմացիայով, հնարավորությունները բավական սուղ էին, իսկ հիմա, նրա խոսքով, մեր երկրում անիմացիայի ոլորտում դրական դինամիկա կա։ Հիմա արդեն Հակոբը նպատակ ունի Հայաստանում անիմացիոն դպրոց հիմնել և տարիների իր փորձը կիսել երիտասարդների հետ։ Ասում է՝ վերջնանպատակը Հայաստան վերադառնալն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան