Պապիկյանը հանձնարարել է Արմավիրի ուսումնական զորամասում ուսումնասիրություն անել․ ՊՆ խոսնակ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքում գրել է, որ ՀՀ ՊՆ Արմավիրի ուսումնական զորամասում զինվորներն իրարից գուլպա են «գողանում»։

«ՀՀ ՊՆ Արմավիրի ուսումնական զորամասի զինվորների գուլպաները ո՞վ է լափել: Տարին երեք անգամ բաժանելը բավարա՞ր է: Որ հետո էլ զինվորները իրարից գուլպա գողանան: Բաղնիք գնալու հողաթափերը ո՞վ է լափել: ՊՆ, էլի սկսե՞լ է բարդակը: Զորքին բուշլաթները չեն բաժանում մինչև մասսաայաբար զինվորները չհիվանդանան: Դա՞ է կարգը»,- գրել է Խուրշուդյանը։

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում պնդեց՝ գրառման մեջ տեղ գտած պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, բայց և այնպես՝ Սուրեն Պապիկյանը հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել։

«Չնայած պատասխանատու ստորաբաժանումներից ստացված նախնական զեկույցների համաձայն գրառման մեջ տեղ գտած պնդումները չեն համապատասխանում իրականությանը, այդուհանդերձ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ անհետաձգելի լրացուցիչ ուսումնասիրություններ են կատարվում, այդ թվում՝ իրավապահ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կողմից. արդյունքների վերաբերյալ կիրազեկենք»,- ասաց ՊՆ խոսնակը։

Եթե պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, ինչո՞ւ է նախարարը նման հանձնարարական տվել։ ՊՆ խոսնակի խոսքով՝ հրապարակումներն ու գրառումներն անարձագանք չեն թողնում։

«Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ինչպես մամուլի հրապարակումները, այնպես էլ սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումները և դրանցից յուրաքանչյուրն ըստ անհրաժեշտության ստանում է համապատասխան ընթացք: Վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ կան, որոնք պարբերաբար տարատեսակ ստուգումներ են իրականացնում՝ պլանային, արտապլանային և հանկարծակի»,- նշեց Թորոսյանը։

Խոսնակը վստահեցրեց, որ զինվորները ոչ մի բանի կարիք չեն ունենում։

«Մենք զինծառայողներին ապահովում ենք անհրաժեշտ բոլոր պարագաներով, թեպետ նաև հանդիպում են դեպքեր, երբ ծնողներն իրենց նախաձեռնությամբ ծանրոցներ են ուղարկում զորամասեր, բայց մենք նշում ենք, որ դա իրականացվում է ծնողների ցանկությամբ»,- ընդգծեց պաշտպանական գերատեսչության խոսնակը։

Դիտարկմանը, եթե զինծառայողները դժգոհություններ չունենային, ծնողները կուղարկեի՞ն ծանրոցներ, Թորոսյանը պատասխանեց։

«Չեմ կարծում, որ այդ գործընթացը զինվորների դժհոգության պատճառով է տեղի ունենում։ Դա իրականացվում է ծնողների սեփական նախաձեռնությամբ»,- եզրափակեց ՊՆ խոսնակը։

 

Արփի Հակոբյան