ԵնթաԴՐՈՒԹՅՈՒՆ. Ինչպիսի վերադասավորումներ կլինեն, եթե գործող կառավարությունում առկա քաղաքական ուժերի միջև հակասությունները խորանան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի յուրաքանչյուր հաջորդ օրն առավել տեսանելի է դարձնում այն հակասությունները, որոնք առկա են գործող կառավարությունում համագործակցող ուժերի միջև։ Դեռ քարոզարշավի մեկնարկին «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի հնչեցրած՝ սևերի և սպիտակների թեզը հետզհետե խորացավ, ամրագրվեց նաև Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչի արդյունքում հատկապես վերջին օրերին ԲՀԿ և «Լույս» դաշինքի ներկայացուցիչները հանդես են գալիս ազգային համաձայնության կառավարությունում իրենց գործընկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործողությունների դեմ սուր քննադատությամբ։

Երեկ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաինյանը պետք է ներողություն խնդրի իրենցից և ՀՀ քաղաքացիներից, իսկ «Ելք» դաշինքի պատգամաբոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն էլ նշեց, թե այն ուժերը, որոնք օգնել են Փաշինյանին, կկարող են այլևս նրան չօգնել։ Առավել սուր քննադատությունը, սակայն, հնչեցրեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ հայտարարելով, թե Փաշինյանի կողմնակիցներն անցել են քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ու հարաբերությունների բոլոր սահմանները, և իրենք կմտածեն՝ քվեարկե՞լ ԱԺ արտահերթ ընտրությունների համար, թե՝ ոչ։ Այսպիսով՝ եթե Երևանի ավագանու ընտրություններով այս հակասությունները ոչ թե հանգուցալուծվեն, այլ ավելի խորանան՝ ինչ վերադասավորումներ և զարգացումներ կլինեն։